Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ են հարազատները հրաժարվել նույնականացված մարմինները վերցնել

Ինչու՞ են հարազատները հրաժարվել նույնականացված մարմինները վերցնել

1472
0

Պատերազմն ավարտվել է, բայց զինվորների մարմինների նույնականացման գործընթացը բախվեց  մի շարք բարդությունների։ Մի կողմից ուշանում էին մարմինների նույնականացման գործընթացը, մյուս կողմից էլ արդյունքները չէին գոհացնում զոհվածների ծնողներին։ Շատերը մասունքները կրկնակի հետազոտության ենթարկեցին՝ արտերկրում։

«Եթե լինեն որոշ անձինք, ովքեր անհեռանկար կերպով չեն վերցնի նույնականացված դիերը դիահերձարաններից, պետությունը իր վրա կվերցնի պատասխանատվություն հուղարկավորությունը կազմակերպելու համար»,-այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, սակայն չնշելով, թե որն է դրա պատճառը։

Medmedia.am-ը կապ հաստատեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանի հետ, պարզելու, թե ինչու՞ ծնողներն արդեն իսկ նույնականացված մարմինները չեն տանում և հուղարկավորեն։

«Նախարարությունն այդ հարցի պատասխանը չունի, որովհետև յուրաքանչյուր ծնող իր դրդապատճառն ունի, դրանով կառույցի գործն է դժվարանում, դատաբժիշկներն էլ են ասում, որ այս պայմաններում  աշխատելը դժվար է և հոգեբանորեն և ֆիզիկապես։»,-նշեց Հռիփսիմե Խաչատրյանը ու հավելեց, որ փաստ է՝ որոշ ծնողներ հրաժարվում են նույնականացված մարմինները  վերցնել։

«Եղել են դեպքեր, երբ այստեղի ԴՆԹ հետազոտության պատասխաններին չեն հավատացել, ուղարկել են արտասահման և պատասխանները նույնն են եղել, ինչ որ Հայաստանում էր»,-նշեց մեր զրուցակիցը։

Իսկ ինչ վերաբերում է մարմինների նույնականացման գործընթացին․ սկզբնական շրջանում նախարարության կողմից պատճառաբանվում էր, թե ԴՆԹ նույնականացման համար համապատասխան սեկվենատոր ՀՀ-ում չկա և 2020թ-ի հունվարին ձեռք բերվեց երկրորդը, ինչպես համացանցում է շրջանառվում՝ 250 մլն դրամով։

Նշենք, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ունեցել է սեկվենատոր, որն ըստ նախարար Ավանեսյանի տեխնիկապես այն որակի չէր, որպեսզի հնարավոր լիներ իրականացնել նույնականացման գործընթացը։

«Վերևի նկարում լուծարված ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի սեկվենատորն է։

Ներքևի նկարում՝ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնինը։

Գտեք որևէ տարբերություն այդ 2 սարքերի միջև»,-նշվում է Հակահամաճարակային Այլանս նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

Նկարը՝ Հակահամաճարակային Այլանս նախաձեռնության էջից

Հիշեցնենք, որ 2021թ․ հունվարի 20-ի ԱԺ նիստին առողջապահության նախարար Ա․Ավանեսյանը սեկվենատորի վերաբերյալ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հարցին պատասխանում է, որ դրանք տարբեր սարքեր են։

Նշենք, որ դիակների նույնականացման գործում օգնություն են առաջարկել լուծարված ՁԻԱՀ-ի Կենտրոնի ՊՇՌ–ի, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկայի լաբորատորիայի նախկին աշխատակիցները, այդ թվում հանրային ձևով, բայց առողջապահության նախարարությունը այն թողել է անպատասխան: Այս մասին նշված է Հակահամաճարակային Այլանս նախաձեռնության ֆեյբուքյան էջում։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ