Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ է Covid-19 կորոնավիրուսը

Ի՞նչ է Covid-19 կորոնավիրուսը

677
0

Ի՞նչ է Covid-19 կորոնավիրուսը («նոր կորոնավիրուս»)

Covid-19 կորոնավիրուսը մարդկանց շրջանում կորոնավիրուսի վերջերս տարբերակված շտամ է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանի Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում:

Կորոնավիրուսները կազմում են վիրուսների մեծ ընտանիք, որոնք կարող են առաջացնել սուր շնչառական վիրուսային վարակ (ՍՇՎՎ կամ ընդհանուր մրսածություն), իսկ հազվադեպ՝ նաև ավելի լուրջ հիվանդություններ, օրինակ՝ սուր ծանր շնչառական համախտանիշ (SARS) և միջինարևելյան շնչառական համախտանիշ (MERS):

Չինաստանից տարածվելով, Covid-19 կորոնավիրուսային վարակ արդեն հայտնաբերվում է նաև այլ երկրներում՝ գլխավորապես տարածվելով Չինաստանի Հուբեյի նահանգ ուղևորված վարակված մարդկանց միջոցով, ասյ մասին է գրում medex.am-ը:

Որո՞նք ենք Covid-19 կորոնավիրուսի ախտանիշները

Covid-19 կորոնավիրուսային վարակի ամենահաճախ հանդիպող նշաններն են՝

Վարակված մարդու մոտ վերոնշյալ և մյուս նշանները կարող են զարգանալ մինչև 14 օրվա ընթացքում:

Ներկա պահին ավելի հավանական է թվում, որ Covid-19 կորոնավիրուսային ծանր վարակի նկատմամբ ավելի բարձր ռիսկի խմբերին պատկանում են քրոնիկ հիվանդություններով (օրինակ՝ շաքարային դիաբետթոքերի քրոնիկ հիվանդություններերիկամային անբավարարություն կամ իմունային համակարգի թուլացում) և բարձր տարիքով մարդիկ:

Ի՞նչ անել, եթե ինձ մոտ զարգանում են վերոնշյալ գանգատները

Եթե ձեզ մոտ զարգացել են շնչառության հետ կապված խնդիրներ, ապա անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն: Զանգելիս նշեք նաև ձեր վերջին ճանապարհորդությունների և հավանական վարակման մասին:

Նույն կերպ, եթե դուք ինքներդ եք այցելում որևէ բուժհաստատություն կամ ձեր ընտանեկան բժշկին, գանգատներից բացի ներկայացրեք նաև ձեր վերջին ուղևորությունների և հավանական վարակման վերաբերյալ որոշ անհրաժեշտ տվյալներ:

Անհրաժեշտություն կա՞ արդյոք, որպեսզի ես ինձ մեկուսացնեմ մյուսներից

Որոշ իրավիճակներում, նույնիսկ եթե որևէ գանգատ չի զարգացել, ձեր ընտանիքի մյուս անդամներից և, ընդհանուր առմամբ, այլ մարդկանցից ժամանակավորապես մեկուսանալը խիստ ցանկալի է: Նման իրավիճակներից են՝

  • եթե դուք սերտ շփման մեջ եք գտնվել հաստատված Covid-19 կորոնավիրուսով վարակված մարդու հետ, ապա խորհուրդ է տրվում առնվազն 14 օրվա ընթացքում կտրուկ սահմանափակել որևէ «արտաքին շփումը»
  • եթե դուք վերջին 14 օրվա ընթացքում ուղևորվել կամ գտնվել եք Չինաստանի Հուբեյի նահանգում, ապա ցանկալի է մեկուսանալ վերադառնալուց հետո 14 օրվա ընթացքում
  • եթե դուք Չինաստանից վերադարձել եք 2020թ. փետրվարի 1-ից հետո, ապա ցանկալի է մեկուսանալ առնվազն 14 օրվա ընթացքում:

Նման դեպքերում խնդրում ենք ձեր տարածքային կամ մարզային առողջապահական կազմակերպությունից տեղեկանալ ժամանակավոր ինքնամեկուսացման լավագույն մեթոդների և հմտությունների մասին:

Իհարկե, ըստ անհրաժեշտության դուք կարող եք և պետք է տնից դուրս գաք և այցելեք ձեր բժշկին կամ որևէ բուժհիմնարկ, սակայն խնդրում ենք. մինչև ձեր այցը տեղեկացրե՛ք նրանց ձեր երկրից բացակայելու, ուղևորությունների և հավանական վարակման պատմության մասին:

Ի՞նչ է նշանակում տանը մեկուսանալը

Covid-19 կորոնավիրուսին բնորոշ գանգատներ զարգանալիս կամ այս վիրուսով վարակման փաստը հաստատվելիս դուք պետք է՝

  • առնվազն 14 օր մնաք տանը (բացառությամբ` ձեր բժշկին կամ բուժհիմնարկ այցելելը) և չհաճախեք դպրոց, աշխատավայր, որևէ հանրային տարածք, չօգտվեք հանրային տրանսպորտից կամ այլ փոխադրամիջոցից
  • մինչև ձեր բժշկին կամ որևէ բուժհիմնարկ այցելելը նախապես տեղեկացնեք ձեր վերջին ուղևորությունների, Covid-19 կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփման կամ ձեր հավանական վարակված լինելու մասին
  • չշփվեք ընտանիքի մյուս անդամների հետ, առանձնանաք սենյակներից որևէ մեկում, ըստ հնարավորության՝ օգտվեք միայն առանձին սանհանգույցից և բաղնիքից
  • առավելագույնս խուսափեք տարեց, քրոնիկ առողջական խնդիրներով մարդկանց հետ ուղղակի շփումներից (սրտային, թոքային, երիկամային և այլ քրոնիկ հիվանդություններ, դիաբետ և այլն)
  • սահմանափակեք ձեր տուն կամ բնակարան այլ մարդկանց և հյուրերի այցելությունները
  • համոզվեք, որ տան ընդհանուր օգտագործման տարածքները լավ օդափոխվում են (օդորակիչ, եթե եղանակային պայմանները թույլ են տալիս՝ բաց պատուհան և այլն)
  • այլ մարդկանց (այդ թվում՝ ձեր բժշկի) հետ շփվելիս կրեք վիրաբուժական դիմակ
  • հազալիս կամ փռշտալիս ծածկեք ձեր բերանը կամ քիթը միանգամյա օգտագործման անձեռոցիկով, որն օգտագործելուց հետո պետք է անմիջապես նետել փակ աղբարկղ և առնվազն 20 վրկ. լվանալ ձեռքերը օճառաջրով
  • հաճախակի և լիարժեք առնվազն 20 վրկ. տևողությամբ օճառաջրով լվանաք ձեր ձեռքերը կամ, եթե դա անհնար կամ անհարմար է, օգտագործեք ձեռքերի ալկոհոլային մաքրիչներ, որոնք նույնպես օգտագործելուց հետո պետք է անմիջապես նետեք փակ աղբարկղը և առնվազն 20 վրկ. լվանաք ձեր ձեռքերը օճառաջրով
  • խուսափեք ձեր աչքերին, քթին կամ բերանին չլվացած ձեռքերով դիպչելուց
  • օգտագործեք հատուկ ձեզ համար առանձնացված սպասք, սրբիչներ, սպիտակեղեն և այլ կենցաղային կամ անձնական օգտագործման իրեր, որոնք օգտագործելուց հետո պետք է օճառաջրով լավ լվանալ
  • անհապաղ դիմեք բուժօգնության, եթե ի հայտ են գալիս գանգատներ կամ առկա գանգատները վատթարանում են:

Ինչպե՞ս վարվել, եթե ինքս խնամում եմ տանը մեկուսացած անձին

Եթե դուք խնամում եք Covid-19 կորոնավիրուսով ենթադրյալ կամ հաստատված վարակված մարդու, ապա պետք է հետևեք հետևյալ կանոններին՝

  • կրել միանգամյա օգտագործման դիմակ, ձեռնոց կամ անձեռոցիկ, հատկապես, երբ հպվում եք խնամվող անձի արյան, քրտինքի, թքի, փսխման զանգվածների, մեզի, կղանքի կամ այլ արտաթորանքների հետ
  • դիմակները, ձեռնոցները կամ անձեռոցիկներն օգտագործել միայն մեկ անգամ և օգտագործելուց հետո անմիջապես նետել փակ աղբարկղը
  • անմիջապես լվալ ձեռքերը օգտագործված դիմակը, ձեռնոցները կամ անձեռոցիկները փակ աղբարկղ նետելուց հետո
  • ամեն օր լավ մաքրել հաճախակի հպվող մակերեսները, օրինակ՝ սեղաններ, դռների և պատուհանների բռնակներ, հեռախոսներ, համակարգչային պարագաներ (մկնիկ, ստեղնաշար), սանհանգույցի և բաղնիքի իրեր և պարագաներ, կողապահարաններ և այլն
  • լավ մաքրել արյունով, արտազատուկով կամ օրգանիզմի որևէ այլ կենսահեղուկով աղտոտված մակերեսները
  • լիարժեք լվանալ օգտագործված հագուստը և այլ փափուկ իրերը (սրբիչ և այլն):

Կարո՞ղ է արդյոք իմ երեխան հաճախել մանկապարտեզ կամ դպրոց

Դուք պետք է խուսափեք ձեր երեխաներին մանկապարտեզ, դպրոց կամ մեկ այլ վայր ուղարկելուց, եթե՝

  • նրանք շփում են ունեցել Covid-19 կորոնավիրուսով հաստատված վարակված անձի հետ (նման իրավիճակում երեխաներին պետք է տանը մեկուսացնել առնվազն 14 օրվա ընթացքում)
  • նրանք վերջերս են վերադարձել Չինաստանից (նույն կերպ, նրանց պետք է մեկուսացնել Չինաստանից վերադառնալուց հետո 14 օրվա ընթացքում):

Խնդրում ենք ձեր տարածքային կամ մարզային առողջապահական կազմակերպությունից ստանալ դպրոց կամ այլ վայր երեխաների հաճախելու վերաբերյալ լրացուցիչ խորհուրդներ:

Ինչպե՞ս կարող եմ խուսափել Covid-19 կորոնավիրուսով վարակվելուց

Ցանկացած վարակային հիվանդությունից խուսափելու լավագույն ճանապարհը վարակված անձանց հետ շփումը բացառելը կամ կտրուկ սահմանափակելն է: Մասնավորապես, դուք կարող եք՝

  • կանոնավոր կերպով լվանալ ձեր ձեռքերը, հատկապես տարբեր մակերևույթների կամ կենդանիների հետ շփվելուց հետո
  • խուսափել չլվացած ձեռքերով ձեր աչքերին, քթին կամ բերանին հպվելուց
  • խուսափել շնչուղիների հիվանդության նշաններ դրսևորող անձանց հետ սերտ շփումներից
  • հանրապետության տարածքը լքելիս խուսափել ընտանի կամ վայրի կենդանիների հետ շփվելուց կամ դիպչելուց
  • հետևել ճանապարհորդների համար նախատեսված խորհուրդներին կամ ուղեցույցներին:

Ներկայումս խորհուրդ չի տրվում որպես կանխարգելիչ միջոց կրել դիմակներ Covid-19 կորոնավիրուսով հնարավոր վարակված անձանց հետ շփվելիս:

Եթե ձեզ մոտ ի հայտ են եկել որոշ գանգատներ և դուք կասկածում եք, որ կարող եք վարակված լինել Covid-19 կորոնավիրուսով, ապա նվազեցրեք վարակի տարածումը հետևյալ պարզ քայլերի միջոցով՝

  • մեկուսացեք ձեր տանն առնվազն 14 օրվա ընթացքում և տնից դուրս եկեք միայն բժշկական նպատակներից ելնելով
  • հաճախակի և առնվազն 20 վրկ. տևողությամբ լվացեք ձեր ձեռքերն օճառաջրով
  • հազալիս կամ փռշտալիս ծածկեք ձեր բերանը կամ քիթը միանգամյա օգտագործման անձեռոցիկով, որը պետք է օգտագործելուց հետո անմիջապես նետել փակ աղբարկղը և լվանալ ձեռքերը օճառաջրով
  • օգտվեք միայն միանգամյա օգտագործման անձեռոցիկներից և օգտագործելուց հետո անմիջապես նետեք դրանք փակ աղբարկղը
  • խուսափեք ճանապարհորդություննից, ինչպես նաև հանրային վայրեր հաճախելուց կամ տրանսպորտից օգտվելուց:

Ինչպե՞ս է Covid-19 կորոնավիրուսը տարածվում

Բժշկագիտական հանրության մեջ կարծիք կա, որ Covid-19 կորոնավիրուսը ծագել է չինական Ուհան քաղաքի կենդանիների շուկայում և տարածվել մարդկանց մեջ: Չինաստանում հաստատվել է նաև այս վիրուսի մարդուց-մարդ փոխանցումը հետևյալ ամենահավանական ճանապարհներով՝

  • այս վիրուսով վարակված անձի հետ ուղղակի շփում
  • սերտ շփում այս վիրուսով վարակված և վիրուսի տարածումը կանխարգելող միջոցներ չձեռնարկող անձի հետ
  • վարակված առարկաների, իրերի կամ մակերևույթների հետ շփում, որից հետո բերանին կամ դեմքին հպում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Սա արվել է այն բանից հետո, երբ արձանագրվել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման դեպքեր:

Ի՞նչ է նշանակում սերտ շփումը

Սերտ շփումը նշանակում է՝

  • դուք դեմ առ դեմ առնվազն 15 րոպե շփվում եք ինչ-որ մեկի հետ, ով վարակված է Covid-19 կորոնավիրուսով
  • դուք առնվազն 2 ժամ գտնվում եք փակ տարածքում մեկ այլ անձի հետ միասին, ով վարակված է Covid-19 կորոնավիրուսով:

Ինչպե՞ս է Covid-19 կորոնավիրուսը բուժվում

Covid-19 կորոնավիուսային վարակի դեմ որևէ հատուկ բուժում գոյություն չունի: Այս վարակի բուժումը ներառում է միայն կանխարգելիչ մեկուսացումը և գանգատները մեղմացնող ախտանիշային միջոցները: Հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում:

Ուշադիր եղեք, որպեսզի չընկնեք կորոնավիրուսային վարակի բուժում երաշխավորող գովազդային ծուղակը: Հետևեք միայն ձեր բժշկի խորհուրդներին ու նշանակումներին:

Գոյություն ունի՞ արդյոք Covid-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ

Տվյալ պահին Covid-19 կորոնավիրուսի դեմ որևէ պատվաստանյութ գոյություն չունի, սակայն նման նյութ հայտնաբերելուն ուղղված գիտական հետազոտությունները ողջ թափով ընթացքի մեջ են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ