Գլխավոր էջ Նորություններ Քաղցկեղի մասին հուշող նախանշաններ

Քաղցկեղի մասին հուշող նախանշաններ

238
0

Անսովոր արտադրությունը կամ արնահոսությունը կարող են քաղցկեղի շատ տեսակների նշան լինել:

Այս մասին հայտարարել է օնկոլոգ Անդրեյ Կապրինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ ցանկացած անսովոր հեղուկի հայտնվելը պետք է զգաստացնի:

«Կղանքում, մեզում արյան հետքերը պետք է հուշեն, որ պետք է դիմել բժշկի»,-ասել է Կապրինը:

Մասնագետի խոսքով՝ չպետք է անտեսել նաեւ այնպիսի ախտանիշներ, ինչպիսին են՝ հազ, թուլություն, առանց դիետայի քաշի կորուստ եւ այլն: Նրա խոսքով մարդիկ լավ են զգում իրենց օրգանիզմը, սակայն հաճախ անտեսում են ախտանիշները:

Պրոֆիլակտիկայի համար մասնագետը խորհուրդ է տալիս հետազոտություններ անցնել: Բացի դրանից, պետք է հետեւել մարմնի զանգվածի ինդեքսին եւ անհրաժեշտության դեպքում պայքարել ճարպակալման դեմ: Պետք չէ նաեւ չարաշահել ալկոհոլն ու կարմիր միսը, պետք է հրաժարվել ծխելուց:

Աղբյուրը՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ