Գլխավոր էջ Նորություններ Մի քանի քաղաքացիներ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով տեղափոխվել են Բժշկական կենտրոն

Մի քանի քաղաքացիներ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով տեղափոխվել են Բժշկական կենտրոն

1562
0

 Քիչ առաջ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցից հատուկ հանդերձանքով զինված բժիշկները մի քանի քաղաքացու ուղեկցեցին շտապօգնության ավտոմեքենա, ովքեր կասկածվում են կորոնավիրուսով վարակվելու մեջ:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նրանք բոլորը տեղափոխվում են եվրոպական չափանիշներին համապատասխան՝ արդեն կահավորված այնպիսի վայր, որտեղ լինելու են բժիշկների հսկողության տակ և ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու համար՝ արդյոք նրանք վարակված են կորոնավիրուսով, թե ոչ:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում էր, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ