Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել կորոնավիրուսային վարակի (2019 թ.nCoV) կասկածի դեպքում...

Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել կորոնավիրուսային վարակի (2019 թ.nCoV) կասկածի դեպքում անվճար բժշկական օգնության վերաբերյալ

7855
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 28-ին նոր հրաման է ստորագրել, որով հրամայել է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (2019 թ.nCoV) կասկածի դեպքում հիվանդանոցներում արտահիվանդանոցային պայմաններում և շուրջօրյա բժշկական օգնություն պահանջող հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտումը և բուժումը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից և քաղաքացիությունից:

Նախարարի հրամանով սահմանվել են նաև ծառայությունների փոխհատուցման չափերը հիվանդանոցներին․

1) հիվանդանոցային պայմաններում ամբուլատոր բժշկական օգնության և սպասարկման դեպքը՝ 9000 դրամ,
2) հիվանդանոցային համաճարակաբանական դիտարկման, ախտորոշման ճշտման կամ շուրջօրյա հսկողություն պահանջող դեպքերի բժշկական օգնություն և սպասարկում՝ մեկ օրը 15,000 դրամ, առավելագույնը՝ 150,000 դրամ:

Հրամանի դրույթները տարածվում են 2020 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ