Գլխավոր էջ Նորություններ Շոտլանդացի գիտնականները քաղցկեղի դեմ նոր արդյունավետ դեղամիջոց են ստեղծել

Շոտլանդացի գիտնականները քաղցկեղի դեմ նոր արդյունավետ դեղամիջոց են ստեղծել

919
0

Շոտլանդացի գիտնականները բարեհաջող փորձարկել են «Տրոյական ձի» կոչվող դեղամիջոցը, որն ունակ է ոչնչացնել քաղցկեղի բջիջներն ու բակտերիալ բջիջները՝ չվնասելով հարակից առողջ հյուսվածքները։ Այս մասին գրում է London Evening Standard պարբերականը։

 

Էդինբուրգի համալսարանի գիտնականները խաչասերել են քաղցկեղը ոչնչացնող SeNBD փոքրիկ մոլեկուլը քիմիական սննդային միացության հետ, որպեսզի չարորակ բջիջները կուլ տան այն։ Գիտնականները համապատասխան հետազոտությունն անցկացրել են դանիո ձկների և մարդու բջիջների վրա։ Նրանց խոսքով՝ քաղցկեղի բջիջներն «ագահ են», ուստի գոյատևման համար դրանց ավելի շատ էներգիա է հարկավոր, քան առողջ բջիջներին։

 

Նոր դեղամիջոցը գիտնականները նմանեցնում են «Տրոյական ձիուն», քանի որ քաղցկեղը ոչնչացնող SeNBD մոլեկուլը թաքնված է սննդային միացության մեջ։ Էդինբուրգի համալսարանի գիտնականներն ընդգծել են, որ այս հետազոտությունը կարող է շատ կարևոր քայլ լինել բուժման նոր մեթոդների մշակման հարցում։ Միևնույն ժամանակ գիտնականները պնդում են, որ հարկավոր է հավելյալ հետազոտություններ անցկացնել քաղցկեղի վաղ փուլերի դեպքում դեղամիջոցի գործածության արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատելու համար։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ