Գլխավոր էջ Նորություններ Օլիմպիական խաղերի ժամանակ կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում պատասխանատվություն կկրի մարզիկը

Օլիմպիական խաղերի ժամանակ կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում պատասխանատվություն կկրի մարզիկը

194
0

Տոկիոյի օլիմպիական խաղերում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում պատասխանատուն կլինի հենց մարզիկը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: ՄՕԿ-ը  մտադիր է նման որոշում կայացնել:

 

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր տնօրեն Լանա Հադադն  ասել է , որ  նախատեսում են պարտավորեցնել բոլոր մարզիկներին՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որով իրենց վրա կվերցնեն վարակվելու հետ կապված  բոլոր ռիսկերը:

 

Այդ կետով ասվում է, որ մարզիկները համաձայն են մասնակցել խաղերին և գիտակցում են, որ կա առողջության կամ նույնիսկ մահվան սպառնալիք: Ոչ մի կառավարություն, ոչ  էլ  առողջապահական մարմին չի կարող երաշխիքներ տալ այդ առումով:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ