Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1233 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1233 նոր դեպք

205
0

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 233 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

 

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 32 930 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 3,74%, վերջին 14 օրը –3,3%, վերջին 7 օրը –2,71%:

 

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 345 196 դեպք: Ապաքինվել է ևս 1 002 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 328 620:

 

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 31 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 4 804:

 

Երկրում ընդհանուր պատվաստվել է 143 970 մարդ, օրական՝ 5 056:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ