Գլխավոր էջ Նորություններ Ծանր ընթացքով COVID-19-ի դեմ արդյունավետ դեղամիջոց են հայտնաբերել

Ծանր ընթացքով COVID-19-ի դեմ արդյունավետ դեղամիջոց են հայտնաբերել

231
0

ԱՄՆ-ի Փենսիլվանիայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ diABZI դեղամիջոցն ակտիվացնում է մարդու բնածին իմունիտետը ծանր ընթացքով COVID-19-ի դեմ արդյունավետ պայքարի համար։ Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Immunology ամսագրում։

Հետազոտությունների ընթացքում գիտնականներն անցկացրել են 75 դեղամիջոցի տեսածրում, որի արդյունքում առանձնացրել են 9 դեղամիջոց, այդ թվում նաև երկու ցիկլային դինուկլեոդիտ (CDN), որոնք զգալիորեն ճնշում են վարակը՝ STING-ի՝ ինտերֆերոնի գեների խթանիչի ակտիվացման միջոցով։ Այնուամենայնիվ CDN-ի հիման վրա մշակված դեղերի արդյունավետությունը ցածր է, ուստի գիտնականները թեստավորել են STING-ի սինթետիկ ագոնիստը,որը կոչվում է diABZI։

Գիտնականները փորձարկել են diABZI-ի մի չափաբաժինը SARS-CoV-2-ով հիվանդ մկների վրա, որից հետո պարզել են, որ դեղամիջոցն արդյունավետ կերպով ճնշում է վարակի տարբեր մանրէահիմքերը, այդ թվում նաև հարավաֆրիկյան B.1.351 տեսակը։ Բացի այդ, հետազոտությունները նաև ցույց են տվել, որ diABZI-ն արգելակում է մարդու պարագրիպի և ռինովիրուսի ռեպլիկացիան մշակվող բջիջներում։ Այսպիսով, մասնագետները եկել են այն եզրահանգման, որ STING ագոնիստը կարող է շատ ավելի արդյունավետ լինել այլ ռեսպիրատոր վիրուսների դեմ պայքարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ