Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր մթերքները կարող են օգնել նիհարելու հարցում

Ո՞ր մթերքները կարող են օգնել նիհարելու հարցում

307
0

Որոշ մթերքներ խորհուրդ է տրվում ավելացնել սննդակարգում մարդկանց, որոնք ցանկանում են նիհարել․ համարվում է, որ այդ մթերքները կօգնեն այդ ոչ դյուրին գործում, ինչպես հաղորդում է Eat This, Not That! պարբերականը։

 

Դիետոլոգ Լորեն Հյուբերթը պնդում է, որ նիհարելիս օգտակար է ընդեղենը։ Մասնագետի խոսքով՝ այդ խմբի մթերքների օգտագործումը հանգեցնում է քաշի չափավոր նվազմանը սննդի կալորիականության սահմանափակումների բացակայության դեպքում։

 

Դիետոլոգ Ռոքսանա Էսանին իր հերթին խորհուրդ է տալիս նիհարողներին սննդակարգում ներառել ավոկադո, քանի որ այդ մթերքը պարունակում է առողջ ճարպեր, որոնք նպաստում են հագեցվածության զգացմանը։

 

Նյու Յորքից դիետոլոգ Քերի Հանսը խորհուրդ է տալիս նիհարելիս ուտել ելակ։ Նրա խոսքով՝ այդ հատապտուղը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք, ինչպես վկայում են հետազոտությունները, օգնում են պահպանել առողջ քաշ։

 

Դիետոլոգները նաեւ խորհուրդ են տալիս նիհարողներին սննդակարգում ներառել շիճուկային պրոտեին, թեյ, ձու, պաստա, ընկույզ, գետնանուշ եւ յոգուրտ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ