Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 33 109 պատվաստում է կատարվել

Հայաստանում կորոնավիրուսի դեմ 33 109 պատվաստում է կատարվել

661
0

Մայիսի 27-ի դրությամբ Հայաստանում արդեն կատարվել է կորոնավիրուսի դեմ 33 109 պատվաստում: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին տեղեկացրեցին առողջապահության նախարարությունից, ամենաշատը պատվաստվել են AstraZeneca-ով:

Հիշեցնենք, որ Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսի դեմ պատվաստումը կատարվում է կամավորական հիմքով, ընդ որում՝ պատվաստվել կարելի է ոչ միայն պոլիկլինիկաներում, այլեւ Երեւանի մի շարք կետերում։

Ներկա պահին Հայաստանի բնակիչների համար հասանելի են երեք՝ Sputnik V (ռուսական), AstraZeneca եւ չինական ԿորոնաՎակ պատվաստանյութերը։ Պատվաստումներն անվճար են եւ նախատեսված են 18-ից բարձր անձանց համար՝ ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ օտարազգիների:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ