Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ից հետո հիվանդների 14 տոկոսի մոտ առնվազն մեկ նոր հիվանդություն է զարգանում

COVID-19-ից հետո հիվանդների 14 տոկոսի մոտ առնվազն մեկ նոր հիվանդություն է զարգանում

445
0

Կորոնավիրուսային վարակը մի շարք բարդությունների է հանգեցնում, այդ թվում` երկարաժամկետ հետեւանքների: Հարվարդի հանրային առողջության դպրոցի գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ում 18-65 տարեկան ավելի քան 193.000 հիվանդի տվյալները, ում մոտ COVID-19 էր հաստատվել: Ինչպես պարզվել է, նրանց 14 տոկոսի մոտ վարակից հետո առնվազն մեկ նոր բուժում պահանջող հիվանդություն է հաստատվել:

 

Medportal.ru-ի փոխանցմամբ` սուր վարակիչ շրջանից հետո կլինիկական հետեւանքների մեծ ռիսկ նկատվել է տարբեր օրգանային համակարգերում, այդ թվում՝ սրտանոթային, նյարդաբանական, երիկամային, շնչառական եւ հոգեկան բարդություններ:

 

Հետազոտության հեղինակների կարծիքով` COVID-19-ից հետո նոր ախտորոշում ստանալու հավանականությունը մեծանում է մոտ 5 տոկոսով` այն մարդկանց համեմատած, ովքեր կորոնավիրուս չեն տարել: Ավելին, այդ ռիսկն աճում է ոչ միայն տարեց հիվանդների կամ նրանց մոտ, ովքեր արդեն առողջական խնդիրներ ունեն, այլ նաեւ բավականին երիտասարդների շրջանում, ովքեր ուղեկցող հիվանդություններ չունեն:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ