Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին փոխարինող դեղամիջոցներ են ստեղծվել

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին փոխարինող դեղամիջոցներ են ստեղծվել

184
0

Ավստրալացի գիտնականները երկու նոր դեղամիջոց են ստեղծել նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման համար, որոնք կարող են կիրառվել պատվաստանյութերի փոխարեն։ Այսմասին հայտնում է QIMR գիտական կենտրոնը, որը գտնվում է Բրիսբենում։ Կորոնավիրուսի ծանր ձեւերի բուժման համար նախատեսված դեղամիջոցները արդեն անցնում են լաբորատոր փորձարկումներ Ֆրանսիայում։ Առաջին արդյունքները ցույց են տվել, որ դեղամիջոցները արդյունավետ են, անվտանգ, բայց ունեն որոշակի սահմանափակ թվով կողմնակի ազդեցության էֆեկտներ։ Բացի այդ, ստեղծված դեղամիջոցները պահպանման առանձնահատուկ պայմաններ չեն պահանջում։ Այս մասին հայտնում է Nature Cell Discovery պարբերականը։ Երկու դեղամիջոցներն էլ ազդում են ոչ թե վիրուսի վրա, այլ այն բջիջների, որոնց վրա գրոհում է վիրուսը մարդու օրգանիզմում։ Առաջին դեպքում դեղամիջոցը քողարկում է ACE2 ռեցեպտորի սպիտակուցը, որը վիրուսը օգտագործում է բջիջ ներթափանցելու համար, իսկ երկրորդը բարձրացնում է մարդու իմունային համակարգը, որպեսզի օրգանիզմը կարողանա ճանաչել վիրուսն ու դիմադրել վերջինիս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ