Գլխավոր էջ Նորություններ Հնդկաստանը հայտարարել է բորբոսասնկախտի երրորդ տեսակի մասին

Հնդկաստանը հայտարարել է բորբոսասնկախտի երրորդ տեսակի մասին

216
0

Հնդկաստանը հայտարարել է բորբոսասնկախտի երրորդ՝ դեղին տեսակի մասին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել սև և սպիտակ տեսակների մասին, որոնք հայտնաբերվել են կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց մոտ։

Ուտար Պրադեշ նահանգից մի բժիշկ հայտնել է, որ իր հիվանդներից մեկի մոտ հայտնաբերվել է միանգամից երեք տեսակի բորբոսասունկ՝դեղին, սև և սպիտակ, փոխանցում է RIA Novosti-ն։

Բժիշկն ասել է, որ հիվանդը 2 ամիս բուժվել է COVID-19-ից և արդեն սկսել է դրական դինամիկա ցույց տալ, երբ հանկարծ դեմքի մի կողմը սկսել է բորբոքվել, այտուցվել, ինչի պատճառով նա չի կարողացել փակել աչքը։ Հիվանդի մոտ քթից եղել է արնահոսություն, արյուն է նկատել նաև մեզում։ Հիվանդին հոսպիտալացրել են, բժշկական հետազոտությունն ի հայտ է բերել սնկային վարակ։

Ավելի վաղ Հնդկաստանում հայտնել էին մուկորմիկոզով՝ սև բորբոսասնկախտով հիվանդացության ավելի քան 8800 դեպքի մասին։ Ռաջաստան և Տելանգանա նահանգները մուկորմիկոզի համաճարակ են հայտարարել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ