Գլխավոր էջ Նորություններ Սահման փակելու խնդիր կարծում եմ, որ չկա. Նարեկ Վանեսյան

Սահման փակելու խնդիր կարծում եմ, որ չկա. Նարեկ Վանեսյան

1772
0

Կորոնավիրուսի վերաբերյալ հաստատված դեպքի մասին տեղեկատվություն կարող է տարածել բացառապես Առողջապահության նախարարությունը: Հաշվի առնելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին չափորոշիչով, ինկուբացիոն շրջանը տևում է ոչ թե նախկինի նման 14 այլ 21 օր, ապա մեր երկորւմ կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի գրանցվել: Այս մասին AD TV-ի հետ զրույցում ասել է առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը:

«Մեր քաղաքացիները տարիներ շարունակ օգտվել են Թբիլիսիի օդանավակայանից, այդ իսկ պատճառով Վրաստանը միշտ մեզ համար ֆիլտր է համարվել տարաբնույթ վիրուսային հիվանդություններրի համար: Հաշվի առնելով, որ Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով հիվանդացության մեկ դեպքը եկել էր այլ երկրից, ապա այդ առումով Վրաստանում պետք է անհանգստություն չլինի, հետևաբար նաև Հայաստանում պիտի չլինի անհանգստություն: Սահման փակելու խնդիր կարծում եմ, որ չկա»,- պարզաբանում է նա:

Հիշեցնենք, որ Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. մայիսի 29-ից մինչև 2015թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով՝ Իջեւան բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, Իջեւան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 դոլար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ