Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մոնղոլիայի նախագահը մեկուսացվել է Չինաստան կատարած այցից հետո

Մոնղոլիայի նախագահը մեկուսացվել է Չինաստան կատարած այցից հետո

707
0

Մոնղոլիայի նախագահ Խալթմաագին Բատուլգան մեկուսացվել է Չինաստան կատարած այցից հետո։ Այս մասին  հայտնում է Anadolu-ն: Պետության ղեկավարը արտգործնախարար Դամդինոմ Ցոգտբատարի և նրա պատվիրակության այլ անդամների հետ 14 օր գտնվելու է հսկողության ներքո: Այդ ամբողջ ժամանակը Բատուլգան և նախարարը կանցկացնեն Բայանզուրխի քաղաքային շրջանի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացածներին կտեղավորեն Ժարգալանտի առողջարանում:

Նշենք, որ նախագահը Չինաստան կատարած ուղևորությունից վերադարձել է փետրվարի 27-ի գիշերը: Պեկինում նա հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ և Չինաստանին նվիրաբերել է 30 000 ոչխար:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ