Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ մթերքներ է խորհուրդ տրվում օգտագործել շոգին

Ի՞նչ մթերքներ է խորհուրդ տրվում օգտագործել շոգին

500
0

Շոգ եղանակին խորհուրդ է տրվում օգտագործել թեթեւ ապուրներ, բանջարեղեն, ցիտրուսային եւ թթու մթերքներ։ Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Նրա խոսքով՝ շոգ եղանակին խորհուրդ է տրվում ճաշի ժամը տեղափոխել 17-18-ին։ Ընդ որում՝ ցանկալի է ուտել թեթեւ մթերքներ եւ սնվել ոչ մեծ չափաբաժիններով. թեթեւ ապուրներ՝ գասպաչո, ճակնդեղով ապուր կամ մածնաբրդոշ։ Այսպիսի սնունդը կարող է մեղմել քաղցի զգացողությունը եւ լրացնել հեղուկի կորուստն օրգանիզմում։ Դրանցում պարունակվող բանջարեղենները հարուստ են կալիումով, կալցիումով եւ մագնիումով։ Դրանցում շատ են հակաօքսիդանտները, որոնք կօգնեն օրգանիզմին խուսափել արեւի վնասակար ազդեցությունից։

Օրգանիզմը հովացնելուն, մասնագետի խոսքով, կօգնեն ցիտրուսայինները, վարունգը եւ հատապտուղները՝ կեռասը, ելակը եւ հապալասը։ Սննդաբանը նաեւ խորհուրդ է տվել շոգին ավելի շատ թթու մթերքներ ուտել, որոնք թքարտադրություն են առաջացնում։ Այդպիսի սննդի շնորհիվ անհամեմատ ավելի քիչ է ջուր խմելու ցանկություն առաջանում։

Սոլոմատինայի խոսքով՝ շոգին ոչ ճիշտ սնվելը կարող է օրգանիզմից էներգիայի մեծ ծախս պահանջել եւ հանգեցնել վատ ինքնազգացողության։

«Երբ շոգ եղանակին օրգանիզմն ընդունում է ծանր սնունդ, դա նույնն է, ինչ շոգին զբաղվես ծանր ֆիզիկական աշխատանքով։ Դա բեռնվածություն է թե՛ սրտի, թե՛ այլ օրգանների վրա»,- ասել է սննդաբանը։

«Շոգին արյունն օրգանիզմում խտանում է։ Դա կարող է հանգեցնել ջերմային հարվածի։ Արյունը ջրիկացնում են այնպիսի մթերքներ, ինչպիսին են լոլիկն ու հատապտուղները»,- ասել է մասնագետը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ