Գլխավոր էջ Նորություններ Նուբար Աֆեյանի ընկերության կորոնավիրուսի պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման

Նուբար Աֆեյանի ընկերության կորոնավիրուսի պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման

959
0

Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերությունը, որը հիմնված է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում, առաքել է COVID-19 պատվաստանյութի առաջին խմբաքանակները: Moderna Therapeutics-ի համահիմնադիրն ու նախագահը հայազգի Նուբար Աֆեյանն է։

Պատվաստանյութը ստեղծվել է 42 օրվա ընթացքում։ Առաջին սրվակներն ուղարկվել են ԱՄՆ Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ (NIAID), որն ապրիլին կպատրաստի պատվաստանյութերը մարդկանց թեստավորման համար: Այս մասին տեղեկացնում է Time-ը։

Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները նաև սկսել են փորձարկել հակավիրուսային դեղամիջոցը, որը մշակվել էր էբոլայի, SARS-CoV-2-ով վարակված հիվանդների համար։ Այս պատվաստանյութն առաջինն է, որ անցնելու է փորձարկման փուլ։ Նշենք, որ առաջին կամավորը կլինի ուղևորը, ով կորոնավիրուսով վարակվել էր Diamond Princess նավում։

Ուսումնասիրության մեջ կներառվեն նաև COVID-19-ով ախտորոշված այլ անձինք, որոնք հոսպիտալացվել են:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ