Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր հատապտուղն է դանդաղեցնում օրգանիզմի ծերացման գործընթացները

Ո՞ր հատապտուղն է դանդաղեցնում օրգանիզմի ծերացման գործընթացները

357
0

Ծերացումը բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, սակայն գիտնականների անցկացրած երկու նոր հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի մթերք, որի գործածությունն օգնում է դանդաղեցնել օրգանիզմի ծերացման գործընթացը։ Հետազոտություններից մեկն անցկացվել է պտղաճանճերի մասնակցությամբ, իսկ մյուսը՝ տարեց մարդկանց։ Ինչպես գրում է actualnews.org կայքը, ի վերջո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ հապալասն օգնում է զգալիորեն դանդաղեցնել ծերացման գործընթացը։

Հետազոտությունների առաջին փուլի ընթացքում գիտնականները պտղաճանճերին ամեն օր հապալասի հյութահանուկ էին տալիս։ Արդյունքում հետազոտությունը ցույց է տվել, որ հապալասի հյութահանուկ ստացած ճանճերի կյանքի տևողությունը 14 տոկոսով ավելի երկար էր, քան հյութահանուկ չստացածների։ Բացի այդ, վերահսկվող խմբի ճանճերի շրջանում գրանցվել է նաև ակտիվության բարձրացում։ Նման արդյունքները գիտնականները կապում են թթվայնացնող սթրեսի նկատմամբ բարձր կայունության հետ, իսկ այդ ֆենոմենը պայմանավորված է որոշակի գեներում էքսպրեսիայի փոփոխություններով։

Հետազոտությունների մյուս փուլում գիտնականներն ամեն օր հապալասի հյութ են տվել տարեց մարդկանց, ինչի շնորհիվ նրանք սկսել են շատ ավելի լավ հաղթահարել կոգնիտիվ գործառույթների մակարդակը որոշող թեստերը։ Նման արդյունքը գիտնականները կապել են հատապտուղներում պարունակվող մեծ քանակությամբ անտոցիանների հետ, որոնք նվազեցնում են բորբոքումների մակարդակը, բարելավում են նեյրոնների փոխգործակցությունն ու կարգավորում են գլխուղեղի կողմից գլյուկոզայի գործածության գործընթացները։

Բացի այդ, գիտնականները նաև պարզել են, որ հապալասը հարուստ է ֆլավոնոիդներով, որոնք կարող են պայքարել ԴՆԹ-ի վնասվածքների դեմ ու դանդաղեցնել տարիքի հետ գլխուղեղի բջիջներում տեղի ունեցող փոփոխությունները։ Ավելին՝ այս հատապտուղը նպաստում է նաև շաքարի յուրացմանը՝ վերածելով այն էներգիայի, ինչը ևս շատ կարևոր է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ