Գլխավոր էջ Օրվա թեման Կորոնավիրուսին հաջոդում է բորբոսասնկախտի համաճարակը

Կորոնավիրուսին հաջոդում է բորբոսասնկախտի համաճարակը

4543
0

Հնդկաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման 281 386 նոր դեպք: Դա նվազագույն ցուցանիշն է ապրիլի 21-ից մինչ այժմ, հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:

Ընդհանուր վարակվածների թիվը Հնդկաստանում հասել է 24 965 463 դեպքի: Մահվան դեպքերի թիվը՝ 274 390: Մեկ օրում մահացել է 4 106 մարդ: Կորոնավիրուսի դեմ մեկ օրում պատվաստվել է 691 211 մարդ, ընդհանուր առմամբ, պատվաստվածների թիվը 182 926 460 է:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում արդեն վարակվածների ու նաև առողջացածների շրջանում Հնդկաստանում տարածվում է մեկ այլ հիվանդության համաճարակ՝ բորբոսասնկախտի  կամ  մուկորոմիկոզի: Հետքովիդային համաճարակը սկսվել է կորոնավիրուսը ստերոիդներով և հակաբիոտիկներով բուժելուց հետո, պարզաբանել է բժիշկներից մեկը:

Մուկորոմիկոզը հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Հիվանդները, որոնք տառապում են սնկային վարակով, սովորաբար ունեն քթի փակվածություն և արյունահոսություն, ուռուցք և աչքի ցավ, կոպերի իջեցում և վերջապես, տեսողության կորուստ։

Բժիշկներն ասում են, որ իրենց հիվանդների մեծ մասը ուշանում է, երբ նրանք արդեն կորցնում են տեսողությունը, և բժիշկները ստիպված են հեռացնել աչքը վիրահատական ճանապարհով, որպեսզի վարակը չմտնի ուղեղ:

Այն մահացու վտանգավոր է շաքարախտով հիվանդների, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և քաղցկեղով հիվանդների համար։ Մուկորոմիկոզից մահացությունը կարող է հասնել 50%-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ