Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով պայմանավորված տնային հանկարծամահությունների քանակը բազմապատիկ ավելացել է. Պարունակ Զելվեյան

Կորոնավիրուսով պայմանավորված տնային հանկարծամահությունների քանակը բազմապատիկ ավելացել է. Պարունակ Զելվեյան

432
0

Կորոնավիրուսի պարագայում սրտանոթային բարդությունների հետ կապված ամբողջ աշխարհում բժշկական համայնքը երկու խնդիր ունեցավ: Ասուլիսում ասաց Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը:

Նա նշեց, որ հայաստանյան վիճակագրությանը դեռևս չի տիրապետում, սակայն եվրոպական, ամերիկյան հետազոտությունների համաձայն, կորոնավիրուսի առկայությունը հանգեցրել է նրան, որ շատ պացիենտներ չեն դիմում բժիշկներին, պլանային հոսպիտալացումները որոշակի նվազել են, ինչի հետևանքով տնային հանկարծամահությունների քանակը  բազմապատիկ ավելացել է:

«Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ կորոնավիրուսի ժամանակ, ապաքինվելու ընթացքում, հետո հոգեբանական որոշակի խնդիրները մարդկանց մոտ նվազեցրել է դեղերի հանդեպ հակվածությունը, շատերը կանոնավոր չեն օգտագործում դեղամիջոցները, ինչը հանգեցնում է չկարգավորված զարկերակային գերճնշման իր բոլոր հնարավոր ռիսկերով»,- ասաց Պարունակ Զելվեյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ