Գլխավոր էջ Նորություններ Չինաստանի ԱԳՆ-ն աջակցում է պատվաստանյութերի սեփականությունը վերացնելու առաջարկին

Չինաստանի ԱԳՆ-ն աջակցում է պատվաստանյութերի սեփականությունը վերացնելու առաջարկին

174
0

Չինաստանի իշխանություններն աջակցում են զարգացող մի շարք երկրների դիրքորոշմանը, որոնք անհրաժեշտ են համարում վերացնել համապատասխան դեղերի մտավոր սեփականության իրավունքը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չաո Լիջյանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսային պատվաստանյութերի մտավոր սեփականության իրավունքը վերացնելու շատ զարգացող երկրների խնդրանքներին, Չինաստանը բացարձակ ըմբռնումով և աջակցությամբ է ընդունում այդ դիրքը»,- ասել է նա հերթական ճեպազրույցում:

Դիվանագետի խոսքով, Պեկինը պատրաստ է խթանել պատվաստանյութերի արդար բաշխումը աշխարհում և «ամեն ինչ անելու է դրանց մատչելիությունն ապահովելու համար»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ