Գլխավոր էջ Նորություններ Ո՞րն է երեխաների համար ամենավտանգավոր մթերքը

Ո՞րն է երեխաների համար ամենավտանգավոր մթերքը

259
0

Ծիրանի ու դեղձի կորիզները կարող են խիստ վտանգավոր և անգամ մահացու լինել երեխաների համար։ Այս մասին «Ռոսիա 1» («Россия 1») հեռուստաալիքի եթերում ասել է ռուս հանրահայտ բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։

Նրա խոսքով այս մրգերի կորիզների մեջ պարոնակվում է շարժուն թունավոր հեղուկ՝ սինիլաթթու, որը խիստ վտանգավոր է։

«Մանուկ ժամանակ ինքներս էին քարով կոտրում դրանք և ուտում։ Սինիլաթթուն կարող է թունավորում առաջացնել և նույնիսկ մահվան հանգեցնել։ Ամեն տարի ամռանն այդ կորիզների միջուկը կերած երեխաները մահանում են հենց սինիլաթթվով թունավորման հետևանքով», — նշել Մյասնիկովը։

Կենսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Եկատերինա Բարանովան իր հերթին նշել է, որ երեխաների մոտ հաճախ է նկատվում նաև ալերգիա դեղձի նկատմամբ։

«Շատերը վախենում են դեղձ ուտել։ Սակայն դեղձը եփելու կամ կեղևազրկելու ու ներքին սպիտակուցներով հարուստ հատվածը հեռացնելու դեպքում ալերգիաներ չեն նկատվի», — նշել է Բարանովան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ