Գլխավոր էջ Նորություններ Աշխատանքի երկար ժամերը մեծացնում են ինսուլտից մահվան ռիսկը․ ԱՀԿ

Աշխատանքի երկար ժամերը մեծացնում են ինսուլտից մահվան ռիսկը․ ԱՀԿ

475
0
MOSCOW, RUSSIA - APRIL 17, 2019: Workers at the Moscow office of the Tutu.ru travel company, its online service offering users to learn the suburban train schedule, buy train, bus, airline tickets or package tours, book hotels, etc. Gavriil Grigorov/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Ñîòðóäíèêè â îôèñå êîìïàíèè "Òóòó.ðó" íà 1-îì Íàãàòèíñêîì ïðîåçäå. "Òóòó.ðó" - òóðèñòè÷åñêèé îíëàéí-ñåðâèñ, ãäå ìîæíî óçíàòü ðàñïèñàíèå ïðèãîðîäíûõ ïîåçäîâ, êóïèòü áèëåòû íà ïîåçäà, àâòîáóñû è ñàìîëåòû, çàáðîíèðîâàòü ãîñòèíèöó èëè ïðèîáðåñòè ïàêåòíûé òóð. Ãàâðèèë Ãðèãîðîâ/ÒÀÑÑ

Աշխատանքային շաբաթվա տևողությունը մինչև 55 ժամ և ավելի ավելացնելու դեպքում 35 %-ով կարող է աճել ինսուլտի վտանգը, իսկ սրտի իշեմիկ հիվանդությունից մահվան վտանգը՝ 17%-ով։ TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տվյալները հրապարակվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում։

«Հետազոտության համաձայն՝ շաբաթական 55 ժամ կամ ավելի աշխատելու պատճառով ինսուլտի ռիսկը կարող է աճել 35%-ով, իսկ սրտի իշեմիկ հիվանդությունից մահվան ռիսկը՝ 17%-ով՝ 35-40 ժամ տևող աշխատանքային շաբաթվա համեմատ», – նշել են փորձագետները։

Զեկույցում ասվում է, որ 2016 թ.-ին 398,000 մարդ մահացել է ինսուլտից և 347,000 մարդ՝ սրտի հիվանդությունից «այն պատճառով, որ նրանք շաբաթական աշխատում էին առնվազն 55 ժամ»: 2000-ից մինչև 2016 թվականը աշխատանքի չափազանց երկար ժամերի հետ առնչվող ինսուլտից մահվան դեպքերն աճել են 19%-ով, իսկ սրտային հիվանդություններից՝ 42% -ով: Չափից երկար աշխատաժամերը հատկապես մեծ ազդեցություն են գործում տղամարդկանց առողջության վրա, որոնց բաժին է ընկում մահվան դեպքերի 72% -ը: Ընդ որում, չափազանց շատ աշխատող մարդկանց թիվը «աճում է և այժմ կազմում է աշխարհի բնակչության 9%-ը»:

Ըստ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի՝ ոչ մի աշխատանք չարժե, որ մարդն իրեն ինսուլտի կամ սրտի հիվանդության վտանգի տակ դնի։ Նա հիշեցրել է, որ «COVID-19-ի համավարակն էապես փոխել է շատերի աշխատանքի ձևը», իսկ հեռավար աշխատանքը «դարձել է սովորական երևույթ շատ ոլորտներում՝ հաճախ խափանելով տան և աշխատանքի սահմանը»: Բացի այդ, շատ ընկերություններ ստիպված են եղել կրճատել իրենց գործունեության մասշտաբները, միջոցներ ձեռնարկել գումար խնայելու համար: Դրա պատճառով մյուս աշխատողները ստիպված ավելի երկար ժամեր են աշխատում, քան նախկինում։

ԱՀԿ-ն կողմ է արտահայտվել երկրներում այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք կարգելեն չափից երկար աշխատաժամեր աշխատելը։ Ըստ ԱՀԿ-ի՝ գործատուները և արհմիությունները կարող են համաձայնության գալ ճկուն աշխատանքային գրաֆիկների շուրջ, որոնք միաժամանակ կնախատեսեն աշխատանքային ժամերի սահմանափակում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ