Գլխավոր էջ Նորություններ «Sputnik V»-ն գրանցվել է Մալդիվներում

«Sputnik V»-ն գրանցվել է Մալդիվներում

191
0

Կորոնավիրուսի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութը հաստատվել է Մալդիվների Հանրապետությունում, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը:

«Հիմնադրամը հայտարարում է Մալդիվների Հանրապետության սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) կողմից «Sputnik V» կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման մասին: Այսպիսով, «Sputnik V»-ն գրանցված է 65 երկրում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 3,2 միլիարդ մարդ: Գրանցումն իրականացվել է արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվության (ԵՄԱ) շրջանակներում»,-նշել են հիմնադրամում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ