Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ոչ մի երկիր չի կարող խուսափել նոր կորոնավիրուսից․ Թեդրոս Գեբրեեսուս

Ոչ մի երկիր չի կարող խուսափել նոր կորոնավիրուսից․ Թեդրոս Գեբրեեսուս

738
0
 Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսն ասել է, որ այն երկիրը, որը կկարծի, թե կարող է խուսափել նոր կորոնավիրուսից, «ճակատագրական սխալ կգործի»:

«Որեւէ երկիր չպետք է նման ենթադրություն անի, դա ճակատագրական սխալ կլինի՝ բառիս բուն իմաստով», — ասել է նա:

Թեդրոս Գեբրեեսուսը նկատել է, որ հիվանդության տարածումը Մեծ Յոթնյակի անդամ Իտալիայում «իսկապես անակնկալ էր»:

«Ուստի այլ զարգացած երկրներ եւս պետք է պատրաստ լինեն անակնկալների», — ավելացրել է ԱՀԿ ղեկավարը:

Թեդրոս Գեբրեեսուսն ասել է, որ իրավիճակը Իրանում կարող է ավելի լուրջ լինել, քան թվում էր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ