Գլխավոր էջ Նորություններ Կկազմակերպվի աշխատանքային քննարկում` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման թեմայով

Կկազմակերպվի աշխատանքային քննարկում` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման թեմայով

1238
0

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքի էջում գրել է.

«Ելնելով ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնժողովին հասցեգրված՝ «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելու որոշման վերաբերյալ շահառուների եւ բուժաշխատողների գրություններից եւ հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունն ու կարորությունը Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը 2020 թվականի մարտի 2-ին ժամը 12:00-ին կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ