Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր ըմպելիքները չի կարելի ընդունել դատարկ ստամոքսին

Ո՞ր ըմպելիքները չի կարելի ընդունել դատարկ ստամոքսին

201
0

Շատերին է հայտնի, որ դատարկ ստամոքսին սննդամթերքի որոշակի տեսակների գործածությունը հակացուցված է, քանի որ դրանք կարող են բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա, մինչդեռ ոչ բոլորը գիտեն, որ կան նաև որոշակի ըմպելիքներ, որոնց գործածությունը կարող է նույնքան վտանգավոր լինել։ Բժիշկ-սննդաբան Միխայիլ Գինզբուրգը Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրել է այն ըմպելիքները, որոնք չի կարելի խմել դատարկ ստամոքսին։

Մասնագետի խոսքով՝ ուտելուց առաջ կարելի է մաքուր ջուր խմել, սակայն մյուս բոլոր ըմպելիքների դեպքում հարկավոր է անպայման հաշվի առնել առողջական վիճակը, քանի որ կան այնպիսինները, որոնք կարող են գրգռել ստամոքսը կամ հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման։

Առաջին հերթին մասնագետը խորհուրդ է տալիս զգուշանալ կաթնաթթվային ըմպելիքներից, որոնք ստամոքսի բորբոքված լորձաթաղանթի հետ շփման դեպքում կարող են ցավերի պատճառ դառնալ։ Բժշկի խոսքով՝ նման ըմպելիքները կարելի է օգտագործել դատարկ ստամոքսին միայն այս օրգանի բացարձակ առողջ լինելու դեպքում։ Նման ազեցություն կարող են ունենալ նաև որոշակի այլ ըմպելիքները, մինչդեռ սննդի ընդունումից հետո ստամոքսը պաշտպանված կլինի։

«Եթե ստամոքսն առողջ է, կարելի է խմել կաթով կանաչ թեյ, իսկ երբեմն էլ թույլատրելի է կաթով սուրճը», – նշել է բժիշկ սննդաբանը։

Նրա խոսքով՝ ստամոքսի պատերը լուրջ գրգռում են հյութերը, ինչի պատճառով էլ դրանք հարմար չեն դատարկ ստամոքսին օգտագործելու համար։ Բացի այդ, բոլոր հյութերը, այդ թվում նաև բանջարեղենայինները պարունակում են շաքար, ինչը ևս կարող է վտանգավոր լինել։ Բանն այն է, որ շաքար պարունակող ըմպելիքները կարող են հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանման, ինչից հնարավոր չի լինի խուսափել անգամ բացարձակապես առողջ մարսողական համակարգի դեպքում։

«դատարկ ստամոքսին խմած բոլոր ըմպելիքները շատ արագ հասնում են աղիներին ու շատ արագ այնտեղ կլանվում։ Սա է պատճառը, որ շաքար պարունակող գազավորված ըմպելիքները, ինչպես նաև շաքար պարունակող այնպիսի ըմպելիքները, ինչպիսին են թեյն ու կոմպոտը, ցանկալի չէ խմել դատարկ ստամոքսին», – բացատրել է մասնագետը։

Այնուամենայնիվ մասնագետը հավելել է, որ ստամոքսի համար առավել վտանգավոր են ալկոհոլային ըմպելիքները, որոնք դատարկ ստամոքսին խմելը խիստ վնասակար է։ Բանն այն է, որ ալկոհոլը շատ արագ է կլանվում, ինչի հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրանում է և ի հայտ են գալիս տհաճ խնդիրներ, այդ թվում նաև նյութափոխանակության խանգարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ