Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում 20 պետություններում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու դեպքեր

20 պետություններում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու դեպքեր

597
0
Passengers wear masks to prevent an outbreak of a new coronavirus in a subway station, in Hong Kong, Wednesday, Jan. 22, 2020. The first case of coronavirus in Macao was confirmed on Wednesday, according to state broadcaster CCTV. The infected person, a 52-year-old woman, was a traveller from Wuhan. (AP Photo/Kin Cheung)

Ըստ Չինաստանի իշխանությունների՝ երկրում հաստատված 14 000 կորոնավիրուսով վարակված դեպք, որից 305-ը՝ մահվան ելքով։ Վիրուսը տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս։

ԱՀԿ-ի տեղեկություններով ամբողջ աշխարհի շուրջ 20 պետություններում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու դեպքեր։ Այդ պետությունների թվին են պատկանում Հարավային Կորեան, Ճապոնիան, Սինգապուրը, Ավստրալիան, ԱՄՆ-ն, Կանադան, Գերմանիան և Ֆրանսիան։

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի խոսքերով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարկման երկու դեպք։

Նշենք` այն փաստաթուղթը, որ ստորագրել է Միխայիլ Միշուստինը, լրացվել է 16-րդ կետով՝ կորոնավիրուսային վարակ (2019-nCoV)։ Այժմ ցուցակը բաղկացած է 16 հիվանդություններից։

Այդ ցուցակը ներառում է նաև այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը, հեպատիտ B-ն և C-ն, դիֆթերիան, մալարիան, տուբերկուլյոզը, սիբիրյան խոցը, խոլերան, ժանտախտը և այլն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային վարակը բռնկվել է Չինաստանի Ուհան քաղաքում, որը Հուբեյ նահանգի մայրաքաղաքն է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ