Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք

172
0

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 439 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 9 535 թեստավորում։

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը 5,76%, վերջին 14 օրվանը –6,03%, վերջին 7 օրվանը –6,48%:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 62 447 մարդ, օրական ցուցանիշը՝ 1 089:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 322 468 դեպք: Այստեղից ապաքինվել է 302 428 մարդ, մահացել 4 305 պացիենտ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ