Գլխավոր էջ Օրվա թեման «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցվեց․ այն արդյունավետ կերպով կփրկի մարդկանց կյանքեր

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցվեց․ այն արդյունավետ կերպով կփրկի մարդկանց կյանքեր

2197
0

Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որն ունի մեկ բաղադրիչ: Այս մասին տեղեկանում ենք Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի հաղորդագրությունից։

«Sputnik լայթ» մեկ բաղադրիչ պատվաստանյութի արդյունավետությունը 79.4% էր, որը հիմնված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից իմունիզացիան ստանալու մասսայական պատվաստման 28-րդ օրվա տվյալների վրա։

Շուրջ 80% արդյունավետության ցուցանիշը գերազանցում է երկու ներարկում պահանջող բազմաթիվ պատվաստանյութերի արդյունավետության ցուցանիշը։ Հաշվարկը կատարվել է այն ռուսաստանցիների տվյալների հիման վրա, որոնք զանգվածային պատվաստումների ծրագրի շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը ստացել են միայն մեկ ներարկում։

Ի դեպ՝ պատվաստված քաղաքացիների շրջանում հիվանդացությունը, սկսած իմունիզացիայի 28-րդ օրվանից, կազմել է 0,277%:

Գործակալությունը հաղորդում է, որ ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների, «Սպուտնիկ Լայթն» արդյունավետ է կորոնավիրուսի բոլոր շտամների դեմ։

Ըստ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլի Դմիտրիևի՝ «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութը շարունակում է մնալ Ռուսաստանում պատվաստումների հիմնական գործիքը, իսկ մեկ բաղադրիչով «Սպուտնիկ Լայթը» կտրամադրվի օտարերկրա գործընկերներին և կօգնի արագացնել պատվաստումների գործընթացը։

Նշենք, որ  «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի մեկ ներարկումը զգալիորեն նվազեցնում է հիվանդության ծանր դեպքերի առաջացման և հոսպիտալացման հավանականությունը։

Վիրուսները չեզոքացնող հակամարմիններն արտադրվում են իմունիզացիայից հետո 28-րդ օրը, Sputnik Light պատվաստանյութի ներարկում ստացած մարդկանց 91,67% -ի մոտ:

S- սպիտակուցային SARS-CoV-2- ի բջջային իմունային պատասխանը ձեւավորվում է պատվաստված մարդկանց 100% -ի մոտ 10-րդ օրը։ Ոչ ցանկալի երևույթներ ու կողմնակի ազդեցույուններ պատվաստվելուց հետո չեն գրանցվել։

2021 թվականի մայիսի 5-ի դրությամբ ամբողջ աշխարհում ավելի քան 20 միլիոն մարդու ներարկվել է Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչը:

«Sputnik լայթը» պահպանման և նյութատեխնիկական ապահովման համար հատուկ պայմաններ չի պահանջում և ունի 10 ԱՄՆ դոլարից էլ ցածր գին։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ