Գլխավոր էջ Նորություններ Մելատոնինի հավելումները կարող են բուժել նյութափոխանակության խանգարումները

Մելատոնինի հավելումները կարող են բուժել նյութափոխանակության խանգարումները

208
0

Մարդու քնի ու ճարպակալման միջև կապը վաղուց է հաստատվել, սակայն վերջին շրջանում ի հայտ են գալիս նոր ապացույցներ, որոնք վկայում են, որ մելատոնինի հավելումները կարող են ոչ միայն բարելավել քունը, այլև օգնել կարգավորել նյութափոխանակության համակարգի աշխատանքը, քաշն ու ախորժակը։

Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Chronobiology International պարբերականում, ցույց է տվել, որ օրգանիզմի ցիրկադային ռիթմերի խանգարումը մելատոնինի պակասով պայամանավորված լինելու դեպքում կապված է լինում սննդի չարաշահման հետ։

Ընդհանուր առմամբ գիտնականների խումբն ուսումնասիրել է 15 հետազոտություն, որոնց մասնակցել են առողջ հասուն մարդիկ, կրծողներ ու շներ։ Այդ հետազոտությունների ընթացքում ուսումնասիրվել է կալորիաների, մակրոտարրերի, խոլեստերինի, գրելինի (քաղցի հորմոն) և լեպտինի (ախորժակի կարգավորմանը նպաստող սպիտակուց) գործածությունը, ինչպես նաև մելատոնինի ազդեցությունը յուրաքանչյուր գործոնի վրա։

Գիտնականները պարզել են, որ հավելումը սննդակարգից բացառելն առանձնահատուկ ազդեցություն չի ունենում օգտագործվող մթերքի քանակության վրա։ Այնուամենայնիվ մելատոնինի հավելումը սննդակարգում ներառելը որոշակի ազդեցություն է ունենում մետաբոլիկ գործընթացների վրա։ Մասնագետները համարում են, որ մելատոնինի հավելումները կարող են պոտենցիալ թերապևտիկ միջոց լինել էնդոկրին ու մետաբոլիկ խանգարումների դեմ, սակայն դեռ հարկավոր է հավելյալ հետազոտություններ անցկացնել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ