Գլխավոր էջ Գլխավոր «Մահվան» պայմանագիր՝ AstraZeneca-ով պատվաստվելուց առաջ

«Մահվան» պայմանագիր՝ AstraZeneca-ով պատվաստվելուց առաջ

998
0

Չնայած կորոնավիրուսից ամենաօրյա մահերի մեծ թվին, Հայաստանի բնակչության 0,1 տոկոսն անգամ առայժմ չի պատվաստվել: Աշխարհի զարգացած երկրների մեծ մասում միլիոնավոր մարդիկ արդեն պատվաստվել են. ԱՄՆ-ում բնակչության մոտ 40 տոկոսը, Մեծ Բրիտանիայում մոտ 50, Իսրայելում մոտ 58, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում բնակչության մոտ 48 տոկոսը ստացել է պատվաստման առնվազն մեկ չափաբաժին։

Հայաստանում, հատկապես AstraZeneca պատվաստանյութով քաղաքացիները ցանկություն չունեն պատվաստվելու, քանի որ այս պատվաստանյութի անունը կապվում է թրոմփոզների ու մահերի հետ։ Թվում է՝ լավագույնը  Սպուտնիկ V-ն է, բայց այն պահվում է հատուկ «ընտրյալների» համար, իսկ շարքային քաղաքացիների համար AstraZeneca-ն լիովին բավարար է։

Ի դեպ՝ Հայաստանը ձեռք է բերել նոր պատվաստանյութ։ Մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանից Հայաստանին տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Հայաստանում աժմ կիրառվում է երկու տեսակի պատվաստանյութ. AstraZeneca-ն և Սպուտնիկ V-ն։ Հայաստան է ներկրվել 24.000 դեղաչափ AstraZeneca արտադրության պատվաստանյութ, 14.000 դեղաչափ Սպուտնիկ V պատվաստանյութ (չհաշված նախկինում ներկրված 2060 դեղաչափը), սակայն պատվաստվածների թիվն անգամ 10 հազարի չի հասել։ Իսկ AstraZeneca-ն հարկավոր է մինչև մայիսի վերջ սպառել, քանի որ ժամկետը լրանում է։

Մարդկանց համար կասկածելի է նաև նախարար Ավանեսյանի փոփոխական որոշումները, նախ, նա ասում է, որ AstraZeneca-ով պետք է պատվաստվեն 55 տարեկանից բարձր անձինք, ապա, նշում է, որ 18 տարեկանից բարձր մարդիկ կարող են հանգիստ ստանալ այդ պատվաստանյութը, թե ինչ փոխվեց այդ ընթացքում, հայտնի չէ։

Ի դեպ, մի հետաքրքրաշարժ իրողություն ևս․

Առողջապահության նախարարությունը 1391-Ա հրամանով ապրիլի 22-ին հաստատել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով պատվաստվելու համաձայնության ձև: Պատվաստվողը այն ստորագրելով հաստատում է, որ տեղեկացված է այն մասին, որ «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը նախատեսված է կիրառել 55 տարեկան և բարձր տարիքային խմբում՝ հետպատվաստումային անբարեհաջող լուրջ դեպքերի ԳՐԱՆՑՄԱՆ հավանականությունը նվազեցնելու նպատակով»: Հաշվի առնելով վերոհիշյալը, սույն փաստաթղթով պատվաստվողը հաստատում է, որ համաձայն է կամավորության սկզբունքով պատվաստվելու կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 2 դեղաչափ սխեմայով, 8-12 շաբաթ ընդմիջումով:

Նույն հրամանով «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով պատվաստումների իրականացման կազմակերպումը 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կատարվում է ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով՝ վերոնշյալ համաձայնության ստորագրմամբ:

Նմանատիպ հակասությունների պարագայում,բնականաբար քաղաքացիները, չգտնելով ինչուների պատասխանները պետք է խուսափեն այդ պատվաստանյութից։ Ու եթե նախարարն է նշում, որ հետպատվաստումային անբարեհաջող լուրջ դեպքերի գրանցման հավանականությունը նվազեցնելու նպատակով կպատվաստվեն միայն 55-ից բարձր անձինք, հետո նշում, որ 18 տարեկանից սկսած մարդիկ կարող են պատվաստվել, այստեղ արդեն առաջ են քաշվում մի շարք հարցեր, որոնք մնում են անպատասխան։

Ստացված պատկերը հետևյալն է․

18-55 տարեկան մարդը, ով ուզում է պատվաստվել, տեղեկանում է, որ «ԱստրաԶենեկա»-ն նախատեսված է կիրառել մեկ այլ՝ 55-ից բարձր տարիքային խմբի համար, որպեսզի նվազեցվի հետպատվումային անբարեհաջող լուրջ դեպքերը ու միևնույն ժամանակ տալիս է իր համաձայնությունը նման ռիսկի դեպքում պատվաստվել:

Այս փոփոխության միակ պատճառ թերևս կարող ենք համարել այն, որ AstraZeneca-ի ժամկետը մայիսի վերջին լրանում է ու նախարարությունը 24 հազար դեղաչափը սպառելու խնդիր ունի։

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ