Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ը AstraZeneca-ի 60 մլն դեղաչափ կուղարկի այլ երկրներ

ԱՄՆ-ը AstraZeneca-ի 60 մլն դեղաչափ կուղարկի այլ երկրներ

145
0

ԱՄՆ-ը մինչև հուլիսի 4-ը AstraZeneca-ի 60 մլն դեղաչափ պատվաստանյութ կուղարկի այլ երկրներ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, որում հղում է արվում նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը։

«Մենք ստանձնել ենք պարտավորությունը այլ երկրներ ուղարկելու COVID-19-ի դեմ AstraZeneca –ի պատվաստանյութի 60 մլն դեղաչափ՝ սկսած այս ամսից մինչև հուլիս։ Դա նշանակում է, որ պատվաստանյութերի ողջ քանակից, որը մենք այս ընթացքում պատրաստել ենք ԱՄՆ-ի համար, մոտ 10 տոկոսը կուղղվի մնացյալ աշխարհին»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Բայդենը հավելել է, որ այդ քայլը հանդիսանում է ԱՄՆ-ի կարևոր մարդասիրական պարտավորություն՝ ի հավելում COVAX ծրագրին ԱՄՆ-ի մասնակցությանը։

ԱՄՆ-ը ներկայում ունի պատվաստանյութի մոտ 10 մլն դեղաչափ, ևս 50 մլն-ը պատրաստ կլինի մայիս-հունիս ամիսներին։
Բայդենը չի հստակեցրել, թե որ երկրները կստանան բաշխվելիք պատվաստանյութը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ