Գլխավոր էջ Գլխավոր AstraZeneca-ով «սևերն» են պատվաստվում, Սպուտնիկ V-ով՝ «սպիտակները»․ Նունե Ներսիսյան

AstraZeneca-ով «սևերն» են պատվաստվում, Սպուտնիկ V-ով՝ «սպիտակները»․ Նունե Ներսիսյան

1605
0

Առաջիկայում Հայաստան կներկրվի չինական «Սինովակ» (Cinovak ) ընկերության արտադրած Coronavak պատվաստանյութը, այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։

«COVAX հարթակի միջոցով Հայաստան կներկվեն ևս մի քանի տեսակի պատվաստանյութեր, թե որոնք և ինչ դեղաչափով, դեռ հստակ չէ»,-նշել է նա։

Նշենք, որ Չինական արտադրության «Սինովակ» տեսակի պատվաստանյութի 100  հազար չափաբաժինն արդեն Վրաստանում է։

Վրաստանի Առողջապահության նախարարի խոսքով, երկրում տվյալ պատվաստանյութը կսկսվի կիրառվել այն ժամանակ, երբ այն կճանաչվի ԱՀԿ-ի կողմից: Սինովակ տեսակի պատվաստանյութը կիրառելուց առաջ խորհուրդը քննարկումներ պետք է անցկացնի: Փաստացի, այս պատվաստանյութի պարագայում մարդիկ ստիպված են ևս սպասել որոշակի ժամանակահատված՝ արդյունքերը տեսնելու համար։

Medmedia.am-ի հետ զրույցում «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը նշեց, որ դեռևս ծանոթ չէ առաջիկայում Հայաստան ներկրվող այս պատվաստանյութին։

Իսկ արդեն մեզ հայտնի AstraZeneca-ի մասով նշեց, որ ժամկետը լրանում է ու նախարարությունը ստիպված է այն շատ արագ սպառել․

«Պարտադիր –կամավոր սկզբունքով է իրականացվելու պատվաստումները, եթե չպատվաստվեն՝ աշխատանքից կազատեն ու նմանատիպ այլ «պատժամիջոցներ» կկիրառվի։ Կարծում եմ, որ այս պատվաստանյութի  խմբաքանակը կօգտագործեն ծերանոցներում ու նման հաստատություններում»,-ասաց նա։

Ովքե՞ր են այն «ռիսկովները», որոնք AstraZeneca-ով  պատվաստվել են։

«Ռիսկով մարդիկ չկան, ովքեր կամավոր այս պատվաստանյութով  կպատվաստվեն, եթե կան էլ՝ ուրեմն ուղեղները լվացած է, եթե այսքան ինֆորմացիայից հետո պատվաստվել են»։

Ինչու՞ են Սպուտնիկ V-ն այդքան «անհասանելի»  շարքային քաղաքացիների համար։

« Սպուտնիկ V-ն անհասանելի են պահում քաղաքացուց, որովհետև խմբաքանակը շատ չէ, իրենք պետք է պատվաստվեն ու իրենց հարզատները, AstraZeneca-ով «սևրերն» են պատվաստվում, իսկ իրենք «սպիտակ» են, ու կպատվաստվեն Սպուտնիկով»։

Ինչու՞ է մեր հասարակությունը թերահավատորեն մոտենում ամեն տեսակ նոր որոշումներին ու վախենում են պատվաստվել։

«Հասարակությունը ընդհանրապես չի հավատում այս կառավարությանը, 2018 թ-ից սկսած կառավարությունը հայանպաստ որոշումներ չի կայացրել ու գնալով  մարդիկ այս իրավիճակից արթնանում են ու գիտակցում , որ կառավարությունը ինչ որոշում կայացնում է, ի վնաս շարքային քաղաքացու է»։

Ինչպե՞ս եք պատկերացնում Կորոնավիրուսի դեմ պայքարը։

«Կորոնավիրուսի դեմ պայքարն ի սկզբանե Արսեն Թորոսյանը տապալել է։ ՀՀ-ում այս պայքարը լիարժեք չի եղել։ Հիմնական պայքարի կետը այն պետք է լիներ, որ մեծ քանակությամբ մարդկանց ախտորոշում անեին, նորմալ ու որակյալ թեստերով, ոչ թե այնպիսի թեստերով, որ մի տեղ դրական ցույց տա, մի տեղ բացասական, եթե մեծ թվով ախտորոշում ունենայինք այդ ժամանակ կունենայինք իրական պատկեր։  Ախտահանման ոչ մի միջոցառումներ չի կատարվել, իրենց թվում էր, որ մեքենաներով շրջում են ու գոռում են ու մաքուր օդին մարդկանց պարտադրում են ոչ բժշկական ու ոչ ստերիլ դիմակ կրել, խոսում է նրա մասին որ չեն պայքարել կորոնավիրուսի դեմ, այլ պայքարում են, որ կորոնավիրուսը ավելի շատ տարածվի, դուք շատ լավ գիտեք, որ մաքուր օդին դիմակ կրելը մարդու դիմադրողականությունը իջեցնում է, վարակը ավելի շատանում է, այդ դեպքում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը մեծանում է։ Այս կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքար չի սկսել ու չի սկսելու, նրանք չեն եկել առողջ ապրելակերպի համար, չեն եկել առողջապահական համակարգը կարգավորելու համար այլ եկել են առողջապահական ինստիտուտը քանդելու համար»,-սահմանափակեց Նունե Ներսիսյանը։

Սյուզի Ասատրյան

 

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ