Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում COVID-ի դեպքերը ապրիլին 1,5 անգամ ավելացել են մարտի համեմատ

Աշխարհում COVID-ի դեպքերը ապրիլին 1,5 անգամ ավելացել են մարտի համեմատ

188
0

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլ ամսվա ընթացքում ավելացել է ավելի քան 22 միլիոնով, ինչը մեկուկես անգամ ավելի է, քան մարտի ցուցանիշը։ Նման հաշվարկ է ներկայացրել «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Միևնույն ժամանակ, ապրիլ ամսվա վերջին շաբաթում հայտնաբերվել է հիվանդության շուրջ 6,7 միլիոն դեպք, ինչը առավելագույն ցուցանիշ էր համաճարակի սկզբից ի վեր։

Նշվում է, որ հիվանդության կտրուկ աճի ֆոնին մահացությունը նույնպես աճել է, բայց ոչ այդքան կտրուկ։ Ապրիլին կորոնավիրուսի պատճառով աշխարհում գրանցվել է շուրջ 302 հազար մահ,10%-ով ավելին, քան մարտին:

Հնդկաստանը, Թուրքիան, Լատինական Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներ ապրիլին դարձել են համաճարակի հիմնական կենտրոնները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ