Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են ալկոհոլային թունավորման բուժման միջոցները

Որո՞նք են ալկոհոլային թունավորման բուժման միջոցները

172
0

Ալկոհոլային թունավորման դեպքում առաջին հերթին հարկավոր է ավելի շատ քնել ու մեծ քանակությամբ ջուր խմել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է ՌԴ առողջապահության նախարարության արտահաստիքային մասնագետ, հոգեբույժ-նարկոլոգ Եվգենի Բրյունը։

Մասնագետի խոսքով՝ ալկոհոլային թունավորման ֆոնին կարող են ի հայտ գալ հավելյալ սննդային թունավորումներ։

«Եթե թունավորումը ծանր է, ապա հարկավոր է անհապաղ շտապ օգնություն կանչել», – նշել է Բրյունը՝ հավելելով, որ ոչ շատ լուրջ դեպքերում հարկավոր է հետևել աղիների աշխատանքին ու փորլուծության առկայությանը, կանխել օրգանիզմի ջրազրկումն ու ավելի շատ հանգստանալ։

Ալկոհոլի գործածությունից հետո հաջորդ առավոտյան հարկավոր է կեֆիր խմել, արգանակ օգտագործել կամ ապուր ուտել։ Բացի այդ, օգտակար կարող է լինել նաև ասկորբինաթթուն, որն արագացնում է նյութափոխանակության գործընթացներն ու կանխում է խումարային համախտանիշը։ Սակայն մասնագետը նախազգուշացնում է, որ այս միջոցի կիրառման դեպքում կան որոշակի սահմանափակումներ, որոնք հարկավոր է անպայման հաշվի առնել։ Օրինակ՝ ստամոքսի խոցային հիվանդության դեպքում նման միջոցի գործածությունը հակացուցված է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ