Գլխավոր էջ Նորություններ Հիվանդաբուժության նախարարությունը համառորեն շարունակում է տապալել կորոնավիրուսի կանխարգելումը․ Էդուարդ Հովհաննիսյան

Հիվանդաբուժության նախարարությունը համառորեն շարունակում է տապալել կորոնավիրուսի կանխարգելումը․ Էդուարդ Հովհաննիսյան

299
0
Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը գրել է․

«Հիվանդաբուժության նախարարությունը համառորեն շարունակում է տապալել կորոնավիրուսի կանխարգելումը։ ‼

Հասկանալի է, որ կանխարգելումը դժվար է, ավելի շատ է պահանջում ստեղծագործական և վերլուծական մտածելակերպ, պահանջում է ամենօրյա ռեժիմով կիրառել ամբողջ հասանելի կանխարգելիչ զինանոցը, պահանջում է համաճարակի զարգացմանը նախահարձակ լինել, ճիշտ կանխատեսումներ անել և այլն։ Սակայն, կարելի էր երևի մեկ տարվա ընթացքում հաշվի առնել սխալները և ինչ-որ բան շտկել, բայց չէ՝ մենք շարունակում են հերթով տապալել կանխարգելման տարբեր բաղադրիչները։
Տապալվել են՝
📌Կանխարգելման ինստիտուցիոնալ հատվածը․
• կարանտինը թերի էր, շատ դեպքերում ձևական,
• այդպես էլ չստեղծվեց հզոր լաբորատոր ենթակառուցվածք, չկա լայնածավալ թեստավորում, մասնավորները փող են աշխատում,
• բացարձակ անտեսվեց «contact tracing»-ի գաղափարը, չստեղծվեց դրա համար որևէ ենթակառուցվածք։
📌Կանխարգելման վարքագծային հատվածը․
• ձախողվեց տեղեկատվական բլոկը՝ բնակչության հետ աշխատանքը կրում էր և կրում է քաոտիկ, դիլետանտային բնույթ, հաճախ դրսևորվելով ագրեսիվ քարոզչության տեսքով,
• վարքագծային կանխարգելման հատվածում եզրափակվեցինք «կրիր դիմակ» լոզունգներով և բացօթյա տարածքներում բռնոցի խաղալով, մնացածը նորից ձևական էր։
📌Եվ հիմա ցավոք սրտի տապալվում է կանխարգելման պատվաստումային հատվածը։
Ակնհայտ է, որ կրկին չկա ռազմավարական պլան, կամ եթե կա՝ ապա թերի է։ Պատվաստման ծրագիրը առանց բնակչության հետ պատշաճ աշխատանքի չի իրականանա։ Գիտակցելով, որ առկա է բնակչության կողմից վստահության ահռելի դեֆիցիտ, ոչ մի բան չի ձեռնարկվել, որպեսզի փոփոխել այդ իրավիճակը։ Հակառակը՝ ընդունվում են անհասկանալի որոշումներ, որոնք խորացնում են անվստահությունը։ Չունենալով որևէ ռազմավարություն և ներուժ ինչ-որ բան փոխել տեղեկատվական դաշտում, ընտրվում է համաշխարհային ինֆորմացիոն դաշտում արդեն պարտված պատվաստանյութը, բերվում է Հայաստան՝ հույս ունենալով, որ ահաբեկված, խճճված և ոչ ոքին չհավատացող բնակչությունը կհամաձայնի դրանով պատվաստվել։ Այդ պատվաստանյութն արդեն դատապարտված էր, նույնիսկ եթե լիներ ամենաարդյունավետը։ Հիմա՝ փրփուրներից կախվելով, հրամայելով և ահաբեկելով ստիպողաբար պատվաստում են բուժաշխատողներին, հույս ունենալով, որ բնակչության շրջանում դա բան կփոխի։ Բացառվում է։ Չունենալով վերաբերմունք և վարքագիծ ձևավորող սեփական տեղեկատվական կամպանիա իրականացնելու ներուժ, ունակություն, բնակչության շրջանում վստահություն, հարկավոր է շեշտը դնել տարածաշրջանում այդ տեղեկատվական պատերազմը հաղթած պատվաստանյութի վրա։
Եվ ես դեռ չեմ խոսում պատվաստանյութերի որակից, կողմնակի ազդեցություններից և արդյունավետությունից, ինչը նույնպես շատ կարևոր է»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ