Գլխավոր էջ Նորություններ Ֆրանսիայում հայտնաբերվել են COVID-19-ի հնդկական շտամով վարակման առաջին դեպքերը

Ֆրանսիայում հայտնաբերվել են COVID-19-ի հնդկական շտամով վարակման առաջին դեպքերը

237
0

Ֆրանսիայում գրանցել են կորոնավիրուսի հնդկական շտամով հիվանդների: Այդ մասին հաղորդել Է Associated Press-ը։

Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեք վարակվածներին հայտնաբերել են երկրի հարավում գտնվող Բուշ-դյու-Ռոն եւ Լո-ի-Գարոնա դեպարտամենտներում: Երեքն Էլ վերադարձել են Հնդկաստան ուղեւորությունից:

Հիվանդացածները գտնվում են բժիշկների հսկողության ներքո, եւ այժմ իշխանությունները փորձում են հետեւել նրանց հետ շփման մեջ եղած մարդկանց: Նախարարությունը նաեւ ճշտել Է, որ հնդկական շտամ են հայտնաբերել եվրոպական եւս վեց երկրներում: Անցած շաբաթ Ֆրանսիան խստացրել Է հսկողությունը Հնդկաստանից եւ ուրիշ երկրներից ժամանողների համար, որտեղ հայտնաբերվել Է հնդկական շտամը:

Երկրում վարակումների մեծամասնությունն այժմ կապված Է կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամի հետ, որը հայտնաբերվել Է Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիան աշխարհում երկրորդ տեղն Է զբաղեցնում COVID-19-ից մահվան թվաքանակով. համավարակի ողջ ժամանակաշրջանում հիվանդությունը խլել Է երկրի ավելի քան 104 հազար քաղաքացու կյանք:

Կորոնավիրուսի փոփոխակումը Ֆրանսիայում գրանցվել Է համավարակի պատճառով մտցված սահմանափակումներն աստիճանաբար հանելու պլանի մասին երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարելուց հետո: Հիվանդացության մակարդակը Ֆրանսիայում նվազել Է երրորդ լոքդաունը սահմանելուց հետո, բայց առանձին շրջաններում այն դեռեւս բարձր Է մնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ