Գլխավոր էջ Նորություններ Ֆիզիկական ակտիվությունը 50 տոկոսով բարձրացնում է պատվաստումների արդյունավետությունը

Ֆիզիկական ակտիվությունը 50 տոկոսով բարձրացնում է պատվաստումների արդյունավետությունը

162
0

Ֆիզիկական ակտիվությունը 50 տոկոսով բարձրացնում է պատվաստումների արդյունավետությունը: Այս մասին վկայում է նոր հետազոտությունը, որում գիտնականները հավաքել եւ վերլուծել են բոլոր հասանելի հետազոտությունները յոթ խոշոր տվյալների բազայից՝ ֆիզիկական ակտիվության ազդեցության վրա պատվաստումների արդյունավետության եւ վարակիչ հիվանդություններից, այդ թվում ՝ թոքաբորբով հիվանդանալու եւ դրանից մահվան հավանականության վերաբերյալ:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ քանի որ հետազոտությունն անցկացվել է համավարակի առաջին ամիսներին, կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները հնարավոր չի հաջողվել:

«Ավելի քան կես միլիոն մասնակիցների մասնակցությամբ վեց հետազոտություններում մենք հետեւողական եւ համոզիչ ապացույցներ ենք հայտնաբերել առ այն, որ առաջարկվող ֆիզիկական ակտիվությունը՝ շաբաթը 30 րոպե, հինգ օր, 37 տոկոսով նվազեցրել է հիվանդություններից եւ վարակիչ հիվանդություններից մահվան ռիսկը»,- գրել են գիտնականները:

Նրանք նշել են, որ այս հետեւությունները լրացնում են վերջերս իրականացված ամերիկյան հետազոտության արդյունքները, որում նույնպես հաստատվում է անմիջական կապը ֆիզիկական ակտիվության եւ SARS-Cov-2-ով վարակման հավանականության նվազման միջեւ:

Գիտնականները նաեւ հուսալի ապացույցներ են հայտնաբերել առ այն, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն ուժեղացնում է մարդու իմունային համակարգը: 35 անկախ պատահական փորձարկումներում կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը IgA հակամարմինների մակարդակի բարձրացման է հանգեցրել: Այս հակամարմինները ծածկում են թոքերի եւ այլ օրգանների լորձաթաղանթը, որոնք խոցելի են վիրուսների եւ բակտերիաների համար: Պարբերական ֆիզիկական ակտիվությունը նաեւ մեծացնում է T բջիջների քանակը, որոնք «նախազգուշացնում» են իմունային համակարգին պաթոգեն ներխուժման մասին եւ կարգավորում են դրա արձագանքը:

Հարկ է նաեւ հիշել, որ ակտիվ մարդկանց մոտ շաքարախտի, ճարպակալման եւ սրտանոթային հիվանդությունների ռիսկն ավելի ցածր է. դրանք, ինչպես հայտնի է, COVID-19- ի եւ այլ վարակիչ հիվանդությունների լուրջ բարդություններն են: Բացի այդ, ֆիզիկական վարժությունները հանում են սթրեսը եւ քրոնիկ բորբոքումները, մինչդեռ թոքաբորբից մահացությունների մեծ մասը կապված է անվերահսկելի բորբոքային ռեակցիայի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ