Գլխավոր էջ Գլխավոր Խուճապն էլ ավելի է խորացնում հետագա վերահսկողությունը․ Նարեկ Զեյնալյան

Խուճապն էլ ավելի է խորացնում հետագա վերահսկողությունը․ Նարեկ Զեյնալյան

855
0

Սահմանը 2-շաբաթյա ժամկետով փակվել է և այս որոշումը կայացվել է ելնելով Իրանում տեղի ունեցող իրավիճակից։ Անցագրային կետերում և մասնավորապես Մեղրիում բավականին ուժեղ հսկողություն է իրականացվում։ Այն մարդիկ ովքեր ունեն հարբուխանման և կորոնավիրուսին բնորոշ գանգատներ, անմիջապես անցնում են հսկողության, իսկ ովքեր չունեն գանգատներ, լրացնում են հասցեական քարտեր և ժամանակ առ ժամանակ այցելում են բժշկի։

Այս մասին Կենտրոնի տաղավարում խոսել է  Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«Այն որ հիվանդությունը գաղտնի փուլ ունի բնականաբար ճիշտ է, սակայն 14-օրյա փուլում վարակվելու հավանականությունը ցածր է, ինչի մասին արձանագրում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ժողովրդի մեջ որոշակի վախի մթնոլորտ է տիրում, որի պատճառով էլ տարածվում է խուճապը»,- ասաց նա։

Այն հարցին, թե արդյո՞ք կարող է վարակը տարածվել բեռների միջոցով, քանի որ  բեռնափոխադրող միջոցների համար սահմանը բաց է, Նարեկ Զեյնալյանը նշեց, որ վարակը փոխանցվում է օդակաթիլային միջոցով և որևէ հիմնավորում չկա, որ բեռների միջոցով կարող է վարակը տարածվել, ուստի այս պահին թույլատրված են բեռնափոխադրումները։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ