Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր երկրներում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առանձին ծառայությունը միացվել ինֆեկցիոն հիվանդանոցին. ՁԻԱՀ-ի կենտրոն

Ո՞ր երկրներում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առանձին ծառայությունը միացվել ինֆեկցիոն հիվանդանոցին. ՁԻԱՀ-ի կենտրոն

1571
0

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու մասին առողջապահության նախարարության պարզաբանման վերաբերյալ

Ուղղակի մեջբերում առողջապահության նախարարության պարզաբանումից. «ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի տվյալների համաձայն` միջազգային փորձը նույնպես վկայում է, որ ինտեգրված կառավարումն ավելի արդյունավետ է և նպաստում է պացիենտներին մեկուսացումից դուրս բերելուն, ինչպես նաև խարանի ու խտրականության նվազեցմանը: Տարածաշրջանային երկրները նույնպես հրաժարվել են «առանձին» ՁԻԱՀ-ի կենտրոն ունենալուց, և ինտեգրել են ծառայությունները ինֆեկցիոն հիվանդությունների կառավարման ոլորտին»:
Նախ՝ պարզաբանման մեջ խեղաթյուրված է «ինտեգրված կառավարում» հասկացությունը. ինտեգրված կառավարումը վերաբերում է հիվանդության, այլ ոչ թե բուժհիմնարկների կառավարմանը: Պարզաբանումից կարելի է ենթադրել, թե ՁԻԱՀ-ի կենտրոնում ՄԻԱՎ վարակով պացիենտները մեկուսացված են «ճաղերի» հետևում և միացումից հետո նրանք կազատագրվեն դրանցից, նաև կնվազի նրանց նկատմամբ խարանն ու խտրականությունը:
Ծառայությունների մեխանիկական ինտեգրումը որևէ կերպ չի կարող նպաստել խարանի և խտրականության նվազեցմանը: Ընդհակառակը, նման հանպատրաստից կատարվող քայլերը, երբ չկան տարբեր մակարդակներում խարանի ու խտրականության հաղթահարմանն ուղղված պլանավորված հաջորդական գործողություններ, կարող են ավելի խորացնել այդ երևույթները:

ՀԱՐՑ 1. Ինչպիսի՞ն է միջազգային փորձը, որի մասին նշված է պարզաբանման մեջ, կոնկրետ ո՞ր երկրներում է այն կիրառվել:

ՀԱՐՑ 2. Ո՞ր երկրներում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առանձին ծառայությունը միացվել ինֆեկցիոն հիվանդանոցին՝ ապահովելով պացիենտների «մեկուսացումից» դուրս գալը և խարանի ու խտրականության նվազեցումը:

ՀԱՐՑ 3. Տարածաշրջանի ո՞ր երկրներն են հրաժարվել առանձին ՁԻԱՀ-ի կենտրոն ունենալուց՝ միացնելով այն ինֆեկցիոն հիվանդանոցին, ինչպե՞ս են փոխվել համաճարակի զարգացման միտումները այդ երկրներում նման միացումից հետո, և ինչպիսի՞ն է ներկայումս համաճարակային իրավիճակն այդ երկրներում:

ՀԱՐՑ 4. Ինչպե՞ս է միացումից հետո այդ երկրներում փոխվել տրամադրվող ծառայությունների արդյունավետությունն ու ծախսարդյունավետությունը:

Շարունակելի…

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ