Գլխավոր էջ Նորություններ Կոչ ենք անում սթափվել ու դադարեցնել հիվանդ մարդկանց խոշտանգումները․ Հակահամաճարակային Ալյանս

Կոչ ենք անում սթափվել ու դադարեցնել հիվանդ մարդկանց խոշտանգումները․ Հակահամաճարակային Ալյանս

317
0
Հակահամաճարակային ալյանսը գրում է․

Բժիշկներն ընդդեմ հիվանդների խոշտանգումների ⬇️

❗️Այսօր, ըստ մամուլի հրապարակումների, բարձր ջերմությամբ, թոքերի 40% ախտահարում ունեցող, Քովիդ-19 հիվանդության կասկածով Արարատ Աղաբեկյանին անկողնուց հանելով խոշտանգումների ենթարկելով Գորիսից բերման են ենթարկել Երևան՝ Քննչական կոմիտե:
❗️Մի կողմ թողնելով մի քանի պատերազմների վետերան շուռնուխեցու նկատմամբ կատարված այս արարքի բարոյական կողմը, փաստում ենք, որ նման գործողություններով ոստիկանական համակարգը.
1️⃣ Խախտում է տվյալ քաղաքացու առողջության պահպանման սահմանադրական իրավունքը:
2️⃣ Խախտում է մարդու բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը:
3️⃣ Խախտում է ՀՀ Քրեական դատավարության պահանջները` խոշտանգելով ու զրկելով մարդուն բժշկական օգնությունից:
4️⃣ Նպաստում է կորոնավիրուսային կամ միգուցե այլ վարակների տարածմանը:
❗️Հիշեցնում ենք, որ ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելը պատժվում է օրենքով: Հետևաբար, կոչ ենք անում սթափվել ու դադարեցնել հիվանդ մարդկանց խոշտանգումները, զերծ մնալ նրանց առողջության վատթարացման պատասխանատվությունը ստանձնելուց:
💬 Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն
➡️ Մանրամասների համար՝ https://goo.su/59Lu

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ