Գլխավոր էջ Նորություններ ԵՄ-ի երկրները համաձայնեցրել են պատվաստման հավաստագրերի պարամետրերը

ԵՄ-ի երկրները համաձայնեցրել են պատվաստման հավաստագրերի պարամետրերը

197
0

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրները համաձայնեցրել են պատվաստման հավաստագրերի տեխնիկական բնութագրերը, որոնք պետք Է ԵՄ-ի բոլոր երկրներում ներդրվեն մինչեւ հունիսը: Այդ մասին ասված Է Եվրահանձնաժողվի (ԵՀ) հայտարարության մեջ, որն ապրիլի 22-ին տարածվել Է Բրյուսելում:

«Թվային հավաստագրի մասին Եվրահանձնաժողվի առաջարկությունից հետո մեկ ամիս անց Էլեկտրոնային առողջապահության ցանցի անդամ պետությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են այն ղեկավար սկզբունքները, որոնք նկարագրում են այդ համակարգի ներդրման տեխնիկական բնութագրերը: Դա կարեւորագույն քայլ Է ԵՄ-ի մակարդակով անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման համար»,- նշված Է այնտեղ:

ԵՀ-ն ընդգծում Է, որ ԵՄ-ի երկրները պետք Է ամեն ինչ անեն մինչեւ հունիս հավաստագրերի ներդրման համար: «Զուգահեռաբար անդամ պետություններին հանձնարարվում Է անհրաժեշտ տեխնիկական լուծումները ներդնել ազգային մակարդակով: Չափազեանց կարեւոր Է տեխնիկական ներդրման աշխատանքն առաջ տանել ընթացիկ տնտեսական գործընթացներին զուգահեռ՝ ամբողջ ԵՄ-ում կանաչ թվային հավաստագրերի ներդրումը մինչեւ 2021 թվականի հունսին ապահվելու համար»,- պարզաբանել Է ԵՀ-ն:

Ինչպես ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, համաձայնեցված բնութագրերն «ընդգրկում են տվյալների կառուցվածքը եւ կոդավորման մեխանիզմները, ներառյալ QR-կոդը, որը երաշխավորում Է, որ բոլոր հավաստագրերը, լինեն դրանք թվային թե թղթային, կարող են ընթերցվել եւ ստուգվել ամբողջ ԵՄ-ում»: «Վերջապես, հրահանգում նկարագրվում են կանաչ թվային հավաստագրերի տրման համար ծրագրային ահպահովման իրականացումը, հավաստագրերի ստուգման հավելվածը, եւ քաղաքացիների համար հավելվածի շաբլոնը դրանք պահելու համար: Թեեւ անդամ պետությունները պետք Է այդ համակարգերն ստեղծեն ազգային մակարդակով, շաբլնները կօգնեն արագացնելու ծավալումը, քանի որ անդամ պետությունները կկարողանան հենվել դրանց վրա: Դրանք մատչելի կլինեն մայիսի կեսերին ելման կոդի բացմամբ»,- պարզաբանել Է ԵՀ-ն:

Եվրահանձնաժողվը մատի 17-ին ներկայացրել Է կորոնավիրուսի դեմ պատվաստման կանաչ թվային հավաստագրի նախագիծը, որը պետք Է ներդրված լինի մինչեւ հունիսի կեսերը: ԵՀ-ն ընդգծել Է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր նախնական պայման չի դառնա ԵՄ-ում անդրսահմանային ուղեւորությունների համար: Բացի դրանից, Եվրահանձնաժողովը քննարկում Է պատվաստման այն հավաստագրերի ճանաչման հնարավորությունը, որոնք տրվել են Եվրամիության կազմի մեջ չմտնող երկրների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ