Գլխավոր էջ Նորություններ Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել մարմնի հոտի փոփոխությունը

Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել մարմնի հոտի փոփոխությունը

730
0

Մարդու մաշկի հոտը կարող է հուշել որոշակի ախտաբանությունների մասին։ Այս մասին «Звезда» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է բժիշկ-թերապևտ Նատալյա Լազուրենկոն։ Օրինակ՝ մաշկի թթու հոտը կարող է պայմանավորված լինել մետաբոլիկ խանգարումներով, որոնց հետևանքով օրգանիզմում բարձրանում է կետ-մթերքի պատճառով կուտակվող տոքսիկ նյութերի մակարդակը։

«Մասնավորապես՝ նման հոտ կարող է նկատվել, երբ մարդն ինչ-ինչ պատճառներով օգտագործում է մեծ քանակությամբ սպիտակուցային մթերք կամ ճարպերի բարձր պարունակությամբ մթերք», – ընդգծել է մասնագետը՝ հավելելով, որ չի կարելի անտեսել նաև քաղցրաթթվաշ հոտը, որը կարող է հուշել շաքարային դիաբետի մասին։ Այս հիվանդության դեպքում նկատվող նման հոտը պայմանավորված է լինում ածխաջրային փոխանակության խանգարումների հետևանքով տեղի ունեցող տարրալուծման գործընթացների հետ, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Մասնագետը նաև խորհուրդ է տվել, ավելի ուշադիր լինել մաշկի վիճակի նկատմամբ, քանի որ հոտի արտասովոր փոփոխությունից բացի ներքին օրգանների հիվանդությունների մասին կարող են հուշել նաև ցանը, բշտիկները, մաշկի գույնի փոփոխությունն ու մաշկային այլ խնդիրները։ Նման փոփոխությունների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել խնդիրը հնարավորինս շուտ ախտորոշելու և բուժումն սկսելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ