Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերը աճում են՝ չնայած պատվաստումներին

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերը աճում են՝ չնայած պատվաստումներին

167
0

ԱՄՆ-ում հայտնաբերված COVID-19-ի օրական դեպքերի թիվը շարունակում է աճել՝ չնայած բնակչության զանգվածային պատվաստումներին: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է CNN-ը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, երկրում անցած յոթ օրվա ընթացքում միջինում գրանցվել է օրական ավելի քան 67 հազար նոր դեպք, ինչը գրեթե 25%-ով ավելին է, քան մեկ ամիս առաջ գրանցված դեպքերը։

«Ամեն օր Միացյալ Նահանգներում ավելի շատ մարդիկ են պատվաստվում, բայց վիրուսը նոր թափ է հավաքում: Երկրի որոշ մասերում շարունակում է աճել վարակվածների և հոսպիտալացվածների թիվը, ինչպես նաև երիտասարդների շրջանում վարակվածությունների թիվը»,- ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի ներկայացուցիչ Ռոշել Վալենսկին:

Նրա խոսքով, երկիրը դեռ համաճարակի դեմ պայքարի բարդ փուլում է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ