Գլխավոր էջ Նորություններ Սինգապուրը կարտադրի շնչառությամբ COVID-ի ախտորոշման համակարգեր

Սինգապուրը կարտադրի շնչառությամբ COVID-ի ախտորոշման համակարգեր

374
0

Սինգապուրի իշխանությունը մտադիր է երկիր մուտք գործող անձանց ենթարկել շնչառական թեստի: Սարքավորումը պետք է տեղադրվի օդանավակայանում, գրում է ТАСС-ը:

Կլինիկական հետազոտությունների ժամանակ TracieX սարքը ցույց է տվել 95% ճշգրտություն, որը համաժեք է ՊՇՌ թեստերի արդյունքին: Ընդ որում, արդյունքը պարզ է դառնում 2 րոպե անց, իսկ թեստն արժե 20 դոլար, այսինքն՝ էժան է ՊՇՌ թեստից: TracieX-ն արդեն փորձարկում են Չանգի օդանավակայանում: Ամենայն հավանականությամբ, այդ սարքավորումների զանգվածային արտադրություն կսկսվի ամռանը:

TracieX-ի մշակողները նշում են, որ շնչառության ժամանակ որոշակի օրգանական միացություններ են արտանետվում քթից: Այդ միացությունները կրում են վարակի բացիլներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ