Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում գրանցվել է մահաբերության ցուցանիշի աճ

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում գրանցվել է մահաբերության ցուցանիշի աճ

539
0

Հայաստանում դեռևս կորոնավիրուսային առումով լարված իրավիճակ է: Այս մասին «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Օրական հանրապետությունում արձանագրվում է միջինը 800-1000 նոր դեպք, սա մեր երկրի համար լուրջ ցուցանիշ է, ինչը ծանրաբեռնում է առողջապահական համակարգը: Ցավոք, մենք արդեն ունենք մահաբերության ցուցանիշի աճ, ինչը խիստ մտահոգիչ է»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

Անդրադառնալով ապրիլի 24-ին սպասվող Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին՝ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ գլխավոր հորդորը նույնն է՝ բարձրացնել զգոնությունը և հատկապես փակ տարածքներում պահպանել կորոնավիրուսի հետ կապված բոլոր կանոնները: Մասնագետը բնակչությանը հորդորում է հնարավորինս չստեղծել կուտակումներ, և՛ բաց, և՛ փակ տարածքներում կրել դիմակներ, հնարավորինս պահպանել սոցիալական հեռավորություն:

«Մարդկանց շփումներով պայմանավորված՝ կմեծանա հիվանդության տարածման ռիսկը, և մենք կարող ենք դեպքերի լուրջ աճ արձանագրել: Խնդիր է դառնում հիվանդներին հիվանդանոցներում տեղավորելու հարցը: Հիվանդանոցների մահճակալային ֆոնդը գրեթե սպառված է»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը նշեց, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու սահմանափակում չկա, բայց հորդորում է բնակչությանը պատշաճ կրել դիմակները, հնարավորության չափով պահպանել սոցիալական հեռավորությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ