Գլխավոր էջ Նորություններ Բայդենն ամերիկացիներին կոչ է արել անհապաղ պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Բայդենն ամերիկացիներին կոչ է արել անհապաղ պատվաստվել կորոնավիրուսի դեմ

170
0
epa08906451 Health workers receive the vaccine against COVID-19 in Coimbra University Hospital Center, Portugal, 27th December 2020. The first to receive the vaccine against the COVID-19 pandemic will be health professionals in Lisbon, Porto and Coimbra, after just hours from Portugal receiving the first batch of the Pfizer/BioNTech COVID-19 vaccine. EPA-EFE/SERGIO AZENHA

ԱՄՆ նախագահ Ջո  Բայդենը դիմել է ամերիկացիներին՝ կոչ անելով անհապաղ պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Նախագահի  կոչը հեռարձակել է NBC հեռուստաալիքը: Բայդենը հիշեցրել է, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է երկրի չափահաս բնակչությանն ամբողջովին ապահովել պատվաստանյութով:

«Պատվաստումն անվճար է: Այն թույլ կտա պաշտպանվել կորոնավիրուսի նոր շտամներից, պաշտպանել շրջապատին վարակից , նպաստել տնտեսության ու տուրիզմի զարգացմանը:

Շնորհակալություն, եթե դուք պատվաստվել եք, եթե մտադիր եք պատվաստվել, խնդրում եմ անցեք այդ կուրսն ամբողջությամբ: Անհրաժեշտ է մի քանի տասնյակ միլիոն մարդկանց պատվաստել, որպեսզի մեր պայքարը կորոնավիրուսի դեմ արդյունավետ լինի»,- ասել է նախագահը:

Հիվանդության կանխարգելման և վերահսկման դաշնային կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ բնակության 39.5 տոկոսը պատվաստվել է, ավելի քան 131.2 մլն մարդ ստացել է գոնե մեկ դեղաչափ: Մոտ 25.4 տոկոսը անցել է պատվաստման ամբողջական կուրսը:

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում համավարակի հայտնաբերումից մինչև այժմ հիվանդացել է 31.6 մլն մարդ: Մահացել է 567.210 մարդ: Երկու ցուցանիշով է ԱՄՆ-ը գրավում է աշխարհում առաջին տեղը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ