Գլխավոր էջ Նորություններ Ավստրալիայում թրոմբոզից մահվան դեպքը կապել են AstraZeneca պատվաստանյութի հետ

Ավստրալիայում թրոմբոզից մահվան դեպքը կապել են AstraZeneca պատվաստանյութի հետ

161
0
Ավստրալիայի դեղերի վարչությունը (TGA) հայտնել է, որ թրոմբի պատճառով 48-ամյա կնոջ մահը հավանական է՝ կապված է AstraZeneca պատվաստանյութով պատվաստման հետ:
Ավելի վաղ Ավստրալիայի նոր Հարավային Ուելս նահանգի առողջապահության դեպարտամենտը հայտնել էր, որ իշխանությունները սկսել են հետաքննել կնոջ մահը, որի մոտ թրոմբոզ էր զարգացել ենթադրաբար կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո: ABC հեռուստաալիքի տվյալներով՝ մահացել էր դիաբետով հիվանդ 48-ամյա կինը:
«Պատվաստանյութերի անվտանգության հետազոտության խումբը հանգեց եզրակացության, որ վերջերս գրանցված թրոմբոզի դեպքը…  թրոմբոցիտների ցածր հաշվարկով, ամենայն հավանականությամբ, կապված է պատվաստումների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ